Ամփոփվեց հանրապետական բաց օլիմպիադան

Հունիսի 9-ին Ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հանրապետական բաց օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը:

«Ճեմարանի կողմից ամեն տարի կազմակերպվող հանրապետական բաց օլիմպիադան իր տեսակով եզակի է և տարաբնույթ, որը կազմակերպվում է 2004թ.-ից սկսած ամեն տարի՝ հնարավորություն տալով հանրապետության բոլոր դպրոցների 4-7-րդ դասարանի աշակերտներին մասնակցելու և իրենց ուժերը փորձելու տարբեր առարկաներից»,- ասաց միջին դպրոցի տնօրեն Տաթևիկ Արզումանյանը:

Գովասանագրեր, դիպլոմներ ստացան բազմաթիվ սաներ հանրակրթական և մասնավոր տարբեր դպրոցներից. «Սա ձեր ուսումնական թռիչքի սկիզբն է, որից հետո ճախրելու եք և մեծ բարձունքների եք հասնելու,- ասաց կրթահամալիրի ուսումնական գծով փոխտնօրեն Գագիկ Թոռչյանը,- իսկ դիպլոմների արժանացած սաներին Ճեմարանը հնարավորություն է տալիս ընդունվել կրթահամալիր համաֆինասվորմամբ գործող տեղերում սովորելու համար»:

Ամփոփվեց հանրապետական բաց օլիմպիադան