Բաց օլիմպիադային մասնակցելու հնարավորություն

Սիրելի՛ դպրոցականներ
Միջազգային բակալավրիատի բոլոր երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքների հանրակրթական ծրագրերով հավաստագրված Հայաստանում միակ կրթօջախը՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, սիրով հրավիրում է հանրապետության հանրակրթական դպրոցների սովորողներին՝ մասնակցելու ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվող ավանդական բաց օլիմպիադային, որը կկայանա 2017թ.-ի մայիսի 7-ից հունիսի 4-ը հետևյալ առարկաներից.
• հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա — 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններ
• բնագիտություն /քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն/ և պատմություն — 7-րդ դասարան:
Հաղթողները որոշվելու են բոլոր առարկաների գումարային միավորների հիման վրա և արժանանալու են խրախուսական մրցանակների, այդ թվում՝ հատուկ կրթաթոշակների:
Բոլոր ցանկացողները կարող են ցուցակագրվել՝ մինչև մայիսի 5-ը լրացնելով համապատասխան առցանց հայտերը հետևյալ հղումներով(խնդրում ենք բոլոր գրառումները կատարել միայն հայատառ).
4-րդ դասարան — https://goo.gl/6yFTlt

5-րդ դասարան — https://goo.gl/y76qbI

6-րդ դասարան — https://goo.gl/e7ImX5

7-րդ դասարան — https://goo.gl/RDmMnL

Բաց օլիմպիադային մասնակցելու հնարավորություն