Հանրապետական առարկայական բաց օլիմպիադան մեկնարկում է

12-04-21

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի մեկնարկ:

 

Կրթահամալիրի «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ մայիսի 8ից հունիսի 5ը կանցկացվեն օլիմպիադաներ 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտների համար:

 

Օլիմպիադաները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն և մաթեմատիկա (4,5,6,7-րդ դասարաններ), բնագիտություն և պատմություն (7-րդ դասարաններ): Օլիմպիադայի մասնակցության վճարը՝ մեկ առարկայի համար կազմում է 750 դրամ /ներառյալ ԱԱՀ/: Վճարումներ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ  ՓԲԸ,  ՀՎՀՀ   00804754, հ/հ  1150003768028007:

 

Օլիմպիադային մասնակցությունը հնարավորություն կտա ոչ միայն փորձելու ուժերը, այլև արտոնյալ պայմաններ կստեղծի կրթությունը Ճեմարանում շարունակելու համար:

 

Օլիմպիադայի արդյունքերը կամփոփվեն 2 եղանակով՝ ըստ առարկայական արդյունքների և ըստ բոլոր առարկաներից ունեցած գումարային միավորների: Առանց քննությունների Ճեմարան ընդունվելու արտոնություն կտրվի բոլոր առարկաներից ունեցած գումարային արդյունքների հիման վրա:

 

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 30-ը հետևյալ հղումով՝ shorturl.at/quwCO

:

 

Վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 5-ին:

Կից կարող եք տեսնել օլիմպիադաների անցկացման ժամանակացույցը:

Բաց օլիմպիադա.ժամանակացույց-2020-21

Հանրապետական առարկայական բաց օլիմպիադան մեկնարկում է