Դիպլոմային ծրագրի մասին

ՄԲ դիպլոմային ծրագիրը (ԴԾ) ակադեմիական կրթական ծրագիր է, որը նախատեսված է 16-19 տարիքային խմբի սովորողների համար:

 

Համաշխարհային հեղինակություն և համբավ ունեցող 2000-ից ավելի բարձրագույն կրթական հաստատություններ ճանաչում են ՄԲ դիպլոմային ծրագիրը(ավելի մանրամասն՝ /http://www.ibo.org/recognition/university/)։

 

Ողջ աշխարհում համալսարանները հավանություն են տալիս եւ շեշտադրում են ՄԲ Դիպլոմային ծրագրի սովորողների առանձնահատուկ ընդունակությունները, ինչպես նաեւ այն մեթոդները, որոնցով ծրագիրն օգնում է սովորողներին՝ համալսարանական կրթությանը նախապատրաստվելու համար:

 

Ուսանողները բոլոր առարկաները սովորում եւ քննությունները հանձնում են անգլերենով:

 

Դիպլոմային ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում՝http://ibo.org: