Արտաուսումնական միավորումներ

Արտադասարանական միավորումների գործունեությունը հնարավորություն է տալիս բավարարել սաների հետաքրքրությունները, ձևավորել անհրաժեշտ ունակություններ և կարողություններ, հաղորդել սաներին նոր գիտելիքներ:

Սպորտային միավորումները նպաստում են սաների առողջությանը, թույլ են տալիս երկարատև մտավոր աշխատանքից հանգստանալ և թարմ ուժերով անցնել դասապատրաստմանը: Տարվա ընթացքում անցկացվում են ավանդական դարձած սպորտլանդիաներ, մրցումներ, սպարտակիադաներ, առաջնություններ թե ճեմարանականների միջև, թե այլ կրթական հաստատությունների հավաքական թիմերի հետ:

 

Վոլեյբոլի խմբակ
Բասկետբոլի խմբակ
Ֆրանսերենի խմբակ
Իտալերենի խմբակ
Թատերական ստուդիա
Երգի ստուդիա
Պարի ստուդիա
Կերպարվեստի ստուդիա
Ինտելեկտուալ ակումբ
Էկոակումբ
Պատանի լրագրողի ակումբ
Պատանի ֆիզիկոս
Պատանի ծրագրավորող
Ռոբոտաշինություն

 

Կերպարվեստի և հագուստի մոդելավորման խմբակի սաները մեծ հաճույքով հաճախում են պարապմունքներին: Տարվա ընթացքում պատանի նկարիչները և դիզայներները ցուցադրում են իրենց աշխատանքները բազմաթիվ ցուցահանդեսներում: Մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ճեմարանի սաները անհատական ցուցահանդեսների հանդեպ:

Պարի ստուդիայի սաները տարվա ընթացքում ելույթ են ունենում տարբեր միջոցառումների ժամանակ, իսկ տարվա վերջում բոլորի առջև կայանում է հաշվետու համերգ:

Համակարգչի սիրահարները մեծ ոգևորությամբ հաճախում են “Պատանի ծրագրավորող” և «Ռոբոտաշինություն» միավորումների պարապմունքներին: Հմուտ ուսուցիչների օգնությամբ նրանք տիրապետում են համակարգչի հրաշալի աշխարհի գաղտնիքներին:

Պատանի ինտելեկտուալներն անընդհատ փորձում են իրենց ուժերը թե՛ ներճեմարանական, թե՛ համադպրոցական ամենատարբեր մրցույթներում և արդեն իսկ բազմաթիվ նվաճումներ ունեն:

Ճեմարանի թատերական ստուդիան իր ներկայացումներով զարմանք է առաջացնում, թվում է թե գտնվում ես մեծ թատրոնում, իսկ սաները վաստակավոր արտիստներ են:
Մեկից ավելի լեզուներով հաղորդակցվելը պարտադիր պահանջ է յուրաքանչյուր ճեմարանականի համար, այդ իսկ պատճառով ճեմարանում գործում են իտալերենի, իսպաներենի և ֆրանսերենի արտաուսումնական խմբակներ:

Ճեմարանի սաների արտաուսումնական առօրյան լի է միջոցառումներով`“Ուսուցչի օր”, “Ճեմարանի սպարտակիադա”, “Շիրակացու օրեր” փառատոն, “Պատանի ստեղծագործողներ”-ի ցուցահանդես, Ամանորի հանդեսներ, հանդիպումներ երգահանների, գրողների, արվեստագետների հետ և այլն: Բեմից հնչում են գեղարվեստական ելույթներ, ցուցադրվում են բեմականացումներ, անցկացվում են ինտելեկտուալ խաղեր, վիկտորինաներ, այլն:

Ճեմարանի արտաուսումնական մասի ղեկավարն է Տաթևիկ Արզումանյանը:

Գրանցվելու համար խնդրում ենք հետևել հղմանը:

https://docs.google.com/forms/d/1R6c1GaJzeAuNM2_hdMRGsHjE_-XfpZGhOk6pVykpoYY/edit