Ձկների օրգանիզմի առանձնահատկությունները

Կենսաբանության խորացված ուսուցմամբ սաները հնարավորություն ունեցան ուսումնասիրել ձկների օրգանիզմի արտաքին և ներքին օրգանների առանձնահատկությունները՝ իրականացնելով լաբորատոր գործնական առաջադրանքներ: Դասը պլանավորել և վարում էր կենսաբանության խորացված ուսուցման մասնագետ, կ.գ.թ. Հասմիկ Խաչատրյանը:

 

Շնորհիվ հստակ մշակած քայլաշարի՝ սաներն իրենց իսկ ձեռքերով առանձնացրեցին ձկների ներքին օրգանները, բացահայտեցին դրանց տեղադրությունն ու համեմատեցին իրենց տեսական գիտելիքների հետ: Սաների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց գործնական առաջադրանքի արդյունքում իրենց կողմից կատարած եզրակացությունների համապատասխանությունը ձեռք բերվող գիտելիքներին:

Վստահ ենք, որ նոր բացահայտումներն ու միջառարկայական կապերը կապահովեն գիտական վերլուծությունների խորությունը:

Ձկների օրգանիզմի առանձնահատկությունները