Էլինա Շաքարյան. Պուշկինյան մրցույթի հաղթողը

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ռուսերենի ուսուցչուհի, օտար լեզուների ամբիոնի ղեկավար Էլինա Շաքարյանը այս տարի ևս ճանաչվել է լավագույն ռուսերեն դասավանդող ուսուցիչ Հայաստանից:

«Սովորել ռուսերեն: Կարելի՞ է: Նորա՞ձև  է: Շահեկա՞ն է:» խորագիրը կրող ռուսերեն դասավանդողների համար նախատեսված միջազգային մրցույթի ժյուրին հայտարարել է 2017 թվականի հաղթողների անունները:

Մեծն Պուշկինի անունը կրող մրցույթի սահմանները տարեցտարի ընդլայնվում են, այս տարի այն ընդգրկում էր 48 երկիր: Հայաստանից հաղթողները երկուսն են՝ Էլինա Շաքարյանը և Նատալյա Մանուկյան:

Հաղթողները հրավիրվել են Մոսկվա՝ մասնակցելու պարգևատրման արարողությանը:

Էլինա Շաքարյան. Պուշկինյան մրցույթի հաղթողը