Ճեմարանում PYP իրականացվում է համաձայն ծրագրի պահանջների

Մայիսի 22-24-ը Կրտսեր դպրոցը PYP գնահատման այցի նպատակով հյուրընկալել էր Միջազգային բակալավրիատի գրասենյակից երկու մասնագետների՝ (Ելենա Սմիթ՝ Samara International school և Դինարա Ռիս Մագամետովա՝ Miras school, Almata), ովքեր այցի շրջանակում հանդիպումներ ունեցան ինչպես ուսուցիչների, սաների, դպրոցի ղեկավարության, այնպես էլ ծնողական համայնքի հետ:

 

Այսպիսով, եռօրյա հանդիպումների և ուսումնասիրության արդյունքում PYP գնահատման այցի հաշվետվության համաձայն Ճեմարանում PYP իրականացվում է համաձայն ծրագրի պահանջների:

 

«Ինչպես և նախկինում, որպես ուժեղ կողմ նշվել է ուսուցիչների նվիրումը և աշխատանքային համագործակցության բարձր մակարդակը»,- ասաց կրտսեր դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը:

 

Միջազգային բակալավրիատի գրասենյակը 5 տարին մեկ անգամ իրականացնում է ստուգայցեր՝ ստուգելու դպրոցի՝ ներկայացրած փաստաթղթերի իսկությունն ու համապատասխանությունը իրականությանը, հանդիպումներ ունենալու համայքնի բոլոր ներկայացուցիչների հետ:

 

«Շնորհակալություն ենք հայտնում ճեմարանի համայնքին՝ սաներին, ուսուցիչներին, ծնողներին, աջակցող կառույցներին և ճեմարանի տնօրենությանը, ովքեր իրենց ուժը, եռանդը և պատրաստակամությունը չեն խնայում կրտսեր դպրոցում PYP ծրագրի արդյունավետ իրականացումը շարունակական դարձնելու համար,- ասաց Գայանե Գրիգորյանը,- բոլորիս արդյունավետ աշխատանք և համագործակցություն PYP ճանապարհորդության հետագա 5 տարիների ընթացքում»:

Ճեմարանում PYP իրականացվում է համաձայն ծրագրի պահանջների