Հանրապետական սպարտակիադա

Ավարտվեց բասկետբոլի հանրապետական սպարտակիադան: Մայրաքաղաքը ներկայացնող ճեմարանի  աղջիկների թիմը նվաճեց արծաթե մեդալ, իսկ տղաների թիմը բրոնզե մեդալ: Եզրափակիչում մեր աղջիկները պարտվեցին Շիրակի մարզի հավաքական թիմին, իսկ տղաները երրորդ տեղի համար, ներդնելով լուրջ ջանքեր ցուցադրեցին հիանալի խաղ  և  հաղթեցին Գեղարքունիկի մարզի հավաքական թիմին: Մասնագետները ուղղակի հիացած էին Ստամատիոս Կալպակասի, Անդրե Մեսրոպյանի, Նարեկ Սարոյանի, Արսեն Մխիթարյան, Վլադիմիր Հարությունյանի, Տաթև Գոմցյանի, Սյուզի Գրիգորյանի, Մարի Մովսեսյանի, Դիանա Խաչատրյանի,  Ինգա Գրիգորյանի խաղով:  Տեխնիկապես բարձր պատրաստվածությամբ առանձնացան Արման Մխիթարյանը, Լևոն Խուրշուդյանը, Արման Հովհաննիսյանը, Ռուբեն Սահակյանը, Արման Հայրապետյանը, Անի Սարոյանը, Մարիա Հովհաննիսյանը,  Օֆելյա Ստեփանյանը, Մանե Մկրտչյանը և  Սյուզան Խուդավերդյանը:

 

Շնորհակալություն եմ ուզում հայտնել տնօրինությանը աջակցելու, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և սաներին համատեղ քրտնաջան աշխատանք կատարելու  և պատվով հանդես գալու համար:

 

Շնորհավորում եմ բոլորիս մեր հաջողությունների համար:

 

Առջևում վոլեյբոլի և հնգամարտի սպարտակիադան է: 

 

Սիրելի’ մասնակիցներ, շարունակեք ուրախացնել մեզ,  ձեր նորանոր հաղթանակներով: 

Հանրապետական սպարտակիադա