«Ռաունդ Սքվեր»

«Ռաունդ Սքվեր»-ը 5 տարածաշրջանների 50 երկրներում 182 նորարական  դպրոցների համաշխարհային ցանց  է:

 

2009 թ. հոկտեմբերից ճեմարանը դարձավ ՌՍ Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային անդամ: Նույն ամսին ճեմարանի պատվիրակությունն իր առաջին մասնակցությունն ունեցավ  Հնդկաստանում կայացած ՌՍ համաշխարհային համաժողովին:

 

2010 թ. հոկտեմբերին Հունաստանի Կոնստանտին 2-րդ թագավորը ճեմարանին հանձնեց կազմակերպության դրոշը և լիիրավ անդամի վկայականը: Այսպիսով, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  տարածաշրջանում առաջինը դարձավ «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ:

 

Յուրաքանչյուր տարի «Ռաունդ Սքվերի» շրջանակում  կազմակերպվում  է միջազգային համաժողով, որը միտված է ստեղծելու հարթակ՝ աշակերտների և դպրոցների ղեկավարների համար քննարկումների, մշակույթների ներկայացման, նոր գաղափարների առաջադրման ու իրականացման, փորձի փոխանակման և միասին աշխատելու 5-օրյա հագեցած առօրյայով:

 

Տարբեր մարցամաքներից մեկտեղ հավաքված սաներ մասնակցում են հետաքրքիր, բազմազան միջոցառումների ու սեմինարների, արշավում են, ծանոթանում տարբեր երկների մշակույթների հետ ու նոր բացահայտումներ անում:

_______________________________________________________________

6 IDEAL-ների վրա հիմնված գաղափարախոսություն

Internationalizm- Այլոց մտածելակերպը հասկանալը և ընդունելը կարևոր քայլ է կարեկցանքի դրսևորման և արդյունավետ առաջնորդության համար:

 

Democracy- Այլոց կարծիքները նույնքան կարևոր և հավասար են, որքան սեփականը:

 

Environmentalizm- Աշխարհն այլ կենդանի էակների հետ կիսելու գիտակցումը սաներին սրտացավ և հոգատար է դարձնում շրջակա միջավայրի և բնության հանդեպ:

 

Adventure- Ցանկացած գործունեություն, որ քաջություն, համառություն և ճկունություն է պահանջում, ինքնաճանաչման հարուստ աղբյուր է:

 

Leadership- Պատասխանատու գործ ստանձնելով՝ սաները սովորում են լինել առաջնորդ: Աշխարհի նշանավոր բոլոր առաջնորդներին միավորում  է այլոց հանդեպ կարեկցանքի զգացումը:

 

Service- Ծառայությունը նշանակում է՝ մտածել առաջին հերթին այլոց, ապա սեփական անձի մասին: