Գաղափարներ

Round Square-ին անդամակցելուց ի վեր, մեր կրթահամալիրի սաների շրջանում նկատվել է մտածողության տարբերություն: Նրանց քննարկումները ներառում են աշխարհին հուզող հարցեր, և քայլ առ քայլ նրանց մոտ զարգանում են որոշ արժեքներ, որոնց մենք կոչում ենք Round Square-ի գաղափարներ: Քննարկելով տարբեր խնդիրներ, որոնք առկա են աշխարհում, մեր սաները դրսևորում են միջազգային մտածելակերպ. նրանց մոտ արտահայտվում է ժողովրդավարության և կառավարման ունակություններ: Տարբեր փորձությունների միջոցով, սաները փորձում են գտնել բազմազան խնդիրների լուծումներ: