Ինչով ենք զբաղվում

Round Square-ի դպրոցների գաղափարի հիմքում գտնվում է փորձարարական կրթությունը: Համատեղ ջանքերով մենք փորձում ենք ապահովել ամեն հնարավորություն, որպիսի մեր սաները գրանցեն նվաճումներ, որոնք ավելին են, քան նրանք գիտակցում են: Մենք նաև հավատում ենք, որ հասուն կյանքին պատրաստ լինելու համար երիտասարդներին անհրաժեշտ է բացահայտել և ընդունել մշակութային և ազգային նմանություններն ու տարբերությունները, որը վերջիններիս կօգնի զարգացնել իմաստալից և շարունակական հասկացողություն, հանդուրժողականություն և հարգանք: Դու կարող ես ավելին, քան դու կարծում ես: Կուրտ Հանն Round Square –ի գաղափարախոսության հիմքում ոչ թե դասավանդումն է, այլ սանի կողմից գիտելիքի յուրացումը: Մենք գիտակցում ենք, որ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ է, երբ այն կիրառելի է, ընդգրկում է միջմշակութային, համագործակցային, ինպես նաև միջառարկայական և համածրագրային տարրեր: Միանալով Round Square-ի ցանցին, անդամ դպրոցները իրենց առջև դնում են մեր գաղափարների ամրագրման խնդիրը, որը պետք է իրականացվի դպրոցում իրականացվող յուրաքանչյուր գործունեության միջոցով: