Ինչպես ենք հասնում մեր նպատակին

Round Square-ը գաղափարակից դպրոցների համագործակցություն է: Ընտրությունների արդյունքում կազմավորվում է Խորհուրդ և աշխատակազմ, որն էլ աջակցում է դպրոցներին համագործակցել միմյանց հետ և կառուցել և շահել մի ցանցից, որտեղ առկա է փոխադարձ հարգանք և աջակցություն: Յուրաքանչյուր դպրոց կիսում և միևնույն ժամանակ հանդիսանում է շահառու այն մտահղացումների, մեթոդների, փորձառության և հնարավորությունների, որոնք տարածվում են տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակով:

Համագործակցային նախաձեռնությունները իրականացվում են տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակով: Դրանք ներառում են

• Ծառայությունների Մատուցման ծրագրեր, որոնք հանդիսանում են կապող օղակ սաների և այն համայնքների միջև, որտեղ նրանց կամավորական աշխատանքը իրական օգուտներ է բերում
• Սաների և ուսուցիչների այցեր և փոխանակման ծրագրեր
• Սաների կողմից անցկացվող կոնֆերանսներ, որոնց հիմքում ընկած է մշակութային բազմազանությունը
• Վերապատրաստումներ և դասավանդողների մասնագիտական զարգացմանն ուղղված միջոցառումներ: