Ռաունդ Սքվեր տարեկան տարածաշրջանային հանդիպում

08-02-19

Փետրվարի 1-ից 3-ը տեղի ունեցավ Ռաունդ Սքվեր տարեկան տարածաշրջանային հանդիպումը, որը միավորում է տարածաշրջանի ՌՍ անդամ դպրոցների տնօրեններին և ներկայացուցիչներին փորձի փոխանակման, տարեկան աշխատանքի պլանավորման, որոշումների կայացման նպատակով: Հանդիպման օրակարգն ընգրկում էր նոր դպրոցների անդամակցության հարցի քննարկումը, առաջիկա միջոցառումների կազմակերպումը, տարեկան գործողությունների ծրագրի ժամանակացույցը, կատարված աշխատանքների հավետվությունը:

 

Այս տարի հանդիպումը հյուրընկալեց Հնդկաստանի Նաինիտալ քաղաքի All Saints’ College-ը, որն արդեն 150 տարվա պատմություն ունի: 
Այս տարի Ճեմարանի պատվիրակության կազմում էին Տաթևիկ Նալբանդյանը /Ավագ դպրոցի տնօրեն, կրթահամալիրի տնօրենի տեղակալ միջազգային հարցերով/ և ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը: Վերջինս ներկայացրեց միջին և ավագ դպրոցի սաների կողմից իրականացրած համայնքի ծառայության ուղղությամբ կատարված աշխատանքները: 

 

Դրանք ներառում են  «Դարձի՛ր  ամանորյա հրաշագործ՝  պարգևի՛ր ժպիտ…» նախաձեռնության շրջանակում իրականացված նախագծերը, մենթորական ծրագիրը, սահմանամերձ գյուղերի համար տարվող աշխատանքը:

 

Հետաքրքիր էր ծանոթանալ Հնդկաստանի դպրոցների բազմաբնույթ փորձին, այդ թվում՝ տեսողության խնդիրներ ունեցող անապահով ընտանիքների անդամների տեսողությունը ստուգելու համար ճամբարների կազմակերպում և ակնոցների տրամադրում, օգնություն ջրհեղեղից տուժած շրջանին, ինչպես նաև անահապահով ընտանիքների սաների կրթության համար ծախսերի տրամադրում, դպրոցների վերանորոգում և այլն:

 

Ռաունդ Սքվեր տարեկան տարածաշրջանային հանդիպում