RSIC 2016

Ճանապարհորդություն, որը դարձնում է մեզ…

2016թ.-ին ճեմարանի պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Անահիտ Ղարաղազարյանի, սաներ Միլենա Դարբինյանի, Հասմիկ Պետրոսյանի, Անժելա Պետրոսյանի և Նունե Վարդանյանի, հոկտեմբերի 10-ից 16-ը մեկնեցին Գերմանիայի Լուզենլունդ դպրոց՝ մասնակցելու ՌՍ 50-ամյակին նվիրված հոբելյանական համաշխարհային համաժողովին:

 

«Ռաունդ Սքվեր» միջազգային կոնֆերանսի փակման արարողության ժամանակ հատկապես աչքի են ընկել ճեմարանականները:

 

«Մշակութային երեկո» խորագիրը կրող միջոցառման ժամանակ ճեմարանական սանուհիները կարողացել են այնպես արհեստավարժորեն և հոգով ներկայացնել հայ ազգային պարերը, որ գրավել են բոլոր ներկաների ուշադրությունն ու արժանացել օտարների հիացմունքին ու զարմանքին՝ կատարողականության և մեր մշակությաին կարևոր նշանակության ազգային պարերի իմացության համար:

 

Հետաքրքիր և հագեցած օրակարգով միջազգային ամենամյա «Ռաունդ Սքվեր» կոնֆերանսը հյուրընկալել է հայտնի մարդկանց՝ տարբեր մասնագիտությունների և կոչումների, որոնք պատմում և կիսվում են հետաքրքիր և ուսանելի պատմություններով, իրենց IDEAL-ներով: «Ամենահուզիչ և տպավորիչ պատմությունները մեծամասամբ կապված են Սիրիայի հետ. բոլորին հուզել էր սիրիացի փախստական տղայի մասին պատմությունը»,- պատմում է Անահիտ Ղարաղազարյանը:

 

Բացի կոնֆերանասային առօրյայից, հետաքրքիր և բազմազան են նաև դահլիճից դուրս իրականացվող միջոցառումները, հատուկ իրականացվող արկածային և ուսանելի օրերը, շրջայցերը Բեռլինի կարևորագույն կառույցներ: