Ռաունդ Սքվեր միջազգային համաժողով 2018

24-09-18

Ճեմարանական պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանի և հինգ սաների` Լիլիանա Աբրահամյանի, Նարե Բաղդասարյանի, Անի Թորոսյանի, Սուսաննա Սանդոյանի, Էլա Խաչատրյանի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 3-ը մասնակցելու է Ռաունդ Սքվեր համաշխարհային համաժողով 2018-ին, որն այս տարի տեղի կունենա Կանադայում: Հյուրընկալող դպրոցը Օտտավայի Աշբուրի քոլեջն է, իսկ նախակոնֆերանսյան շրջագայությունը տեղի կունենա Տորոնտոյում:

 

Յուրաքանչյուր տարի «Ռաունդ Սքվերի» շրջանակում կազմակերպվում է համաշխարհային համաժողով, որը միտված է ստեղծելու հարթակ՝ աշակերտների և դպրոցների ղեկավարների համար քննարկումների, մշակույթների ներկայացման, նոր գաղափարների առաջադրման ու իրականացման, փորձի փոխանակման և միասին աշխատելու 5-օրյա հագեցած առօրյայով:

 

2009թ.-ից սկսած Ճեմարանի պատվիրակությունը մասնակցում է ՌՍ համաշխարհային համաժողովներին:

Ռաունդ Սքվեր միջազգային համաժողով 2018