«Խնայենք բնությունը, խնայենք դրամը»

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի «Էկոակումբի» սաները հոկտեմբերի 24-ին  մասնակցեցին «Խնայենք բնությունը,խնայենք դրամը» խորագրով  «Նոր լույսի ներքո» միջոցառմանը, որն անց էր կացվում  Հյուսիսային Պողոտայում:

 

Միջոցառման նպատակն էր իրազեկել լուսավորության նոր տեխնոլոգիաների հնարավորությունների մասին,ինչպես նաև փոխանակել սովորական  լամպերը LED (լուսադիոդային) լամպերով, որոնք ավելի քան 50 անգամ ավելի երկար են օգտագործվում, 8 անգամ արդյունավետ են էներգիախնայողության տեսանկյունից  և 8 անգամ ավելի անվտանգ են բնության համար:

 

Սաները սովորեցին՝ ինչպես է հնարավոր, և հատկապես ինչու է անհրաժեշտ խնայել էներգիան, ծանոթացան տարածքում աճող բուսատեսակներին, զրուցեցին այգեպանի հետ, ծանոթացան բույսերի կաթիլային ոռոգման սկզբունքին և ստացան բազմաթիվ հարցերի պատասխաններ:

 

Ճեմարանական սաները հնարավորություն ունեցան ծանոթանալ  նաև «Արփի Սոլար» կազմակերպության աշխատանքներին՝ ներդնելով արևային ջրատաքացման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս խնայել տաք ջրամատակարարման ծախսերը, ունենալ անկախ և անվտանգ էներգահամակարգ՝ պահպանելով բնությունն արտանետումներից: Միջոցառման ավարտին «Էկոակումբի» սաները հարցազրույց վարեցին «Արփի Սոլար» կազմակերպության ներկայացուցիչների հետ:

«Խնայենք բնությունը, խնայենք դրամը»