Գիտաժողով-սեմինար Ծաղկաձորում

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ճեմարանի՝ Միջազգային բակալավրիատի երկու ծրագրերում /ՄԴԾ և ԴԾ/ աշխատող ուսուցիչների և մանկավարժների խումբը մասնակցեց երկօրյա գիտաժողով -սեմինարի Ծաղկաձորի Ալպինա հյուրանոցում: Կազմակերպիչներն էին ճեմարանի գիտամեթոդական կենտրոնը և արհմիությունը: Թեման էր Միջազգային բակալավրիատի սկզբունքների իրականացումը ճեմարանում:

Նպատակներն էին
• ի մի բերել ՄԲ-ի պահանջներին համահունչ արդեն կատարած քայլերը.
• ներկայացնել ձեռքբերումները.
• առարկայական խմբերի միջև համագործակցության նոր եզրեր գտնել

Գործընկերներին իրենց փորձը փոխանցեցին և սեմինարներ վարեցին ԴԾ-ի համակարգող Աննա Ստեփանյանը, հասարակագիտական առարկաների ամբիոնի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, ուսուցիչներ Հրածին Պողոսյանը (օտար լեզուների ամբիոն), Լուսինե Գասպարյանը (բնագիտության ամբիոն), Էմմա Ռևազյանը, Մարինա Քոչարյանը (օտար լեզուների ամբիոն), Անի Մկրտումյանը (հասարակագիտական առարկաների ամբիոն), Անի Սիրեկանյանը (տեխնոլոգիայի ամբիոն), Արսեն Վարդանյանը (հայոց լեզվի և գրականության ամբիոն):
Գիտաժողով-սեմինարի ավարտին կրթահամալիրի տնօրենի կողմից պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան 2016-2017 ուստարում ստեղծարար և անձնվեր աշխատանքով աչքի ընկած ուսուցիչները:

Գիտաժողով-սեմինար Ծաղկաձորում