Ներդպրոցական սեմինար

27-03-18

Երբ ցանկացած դասավանդվող նյութ կապվում է կյանքի հետ

 

Միջազգային փորձագետ,  Միջազգային բակալավրիատի կողմից ներկայացված մասնագետ Քրիս Րայթը ներդպրոցական սեմինար անցկացրեց Ճեմարանի ուսուցիչների համար «Ուսումնառության հմտությունները»  թեմայով:

 

Ծրագիրը ներառում էր Միջին դպրոցի ծրագրի (MYP (Middle Years Program) և Դիպլոմային ծրագրի (DP (Diploma program) տարրերը միաժամանակ:

 

«Սեմինարը բավականին հաջողված էր, քանի որ ամբողջ  ընթացքում  ուսուցիչները հնարավորություն ունեցան իրենց առարկայի շրջանակում ուսումնասիրվող կամայական նյութ կապել կյանքի հետ և հասկանալ մի կարևոր բան, որ կարևորը ոչ թե ինչ դասավանդելն է, այսինքն՝ ոչ թե գիտելիքի շեշտադրումն է, այլ ինչպես դասավանադելն է, և թե որքան մեծ նշանակություն ունեն ընտրված մեթոդները, որոնք հնարավորությույն են տալիս բոլոր երեխաներին իրենց ակտիվ ներգրավվածությամբ հմտություններ ձեռք բերել»,- ասաց Միջին դպրոցի ծրագրի (MYP) համակարգող Մանե Գևորգյանը:

 

Այսօր դժվար է գուշակել, թե ինչ գիտելիք է վաղը անհրաժեշտ լինելու, բայց ակնհայտ է, որ եթե  երեխային այդ հմտությունները տրվում են, ցանկացած իրավիճակում նա կարողանալու է գոյատևել, առաջ գնալ և թիմով աշխատել:

 

«Ուսուցիչների մեծաթիվ քանակությունը և միասին սովորելու զգացողությունը  բոլորի մոտ կար, բոլորը ակտիվ ներգարվված էին և ուզում էին սովորել և մոտիվացված աշխատել»,- ավելացրեց Մանե Գևորգյանը:

 

Միջազգային բակալավրիատի սկզբունքներից է, որպեսզի յուրաքանչյուր ամբիոնում  լինեն վերապատրաստման սեմինարներ: Այսօր կրթությունն այնպես արագ տեմպերով է զարգանում և առաջ գնում, որ հասկանալ և հաղորդակից լինել նոր մեթոդներին, գործիքներին և դառնալ դրանց կրողը և կիրառողը, կրթական որակի բարելավման ուղղված կարևորագույն քայլերից մեկն է:

 

 

Ներդպրոցական սեմինար