Սեմինարների շարք Ճեմարանում

29-01-19

Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը (Высшая Школа Экономики НИУ ВШЭ), որն աշխարհում  լավագույն 150 տնտեսագիտական  համալսարաններից է, անցկացրեց համալսարանական օրեր Երևանում:

 

Ծրագրերի շրջանակում համալսարանի ներկայացուցիչները Ճեմարանում հանդես եկան սեմինարների շարքով:

 

«Խաղեր, որոնք ուսումնասիրում են տնտեսագետները» թեմայով սեմինարը անգլերենով վարեց Դանիլա Ֆեդերովիխը, «Գովազդը ժամանակակից աշխարհում» թեմայով հանդես եկան փոխդեկան Օլգա Աֆանասևան և դասախոս Մ. Մորդվինովան:

 

Իսկ ֆիզիկայի պարզ ու միաժամանակ բարդ աշխարհին «Մասնագիտությունը՝ ֆիզիկա. պարզից բարդ» խորագրով սեմինարը իրականացրեց ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսական կազմը:

 

Սեմինարների շարք Ճեմարանում