Մեկնարկել է Շիրակացու պառլամենտի 4-րդ նստաշրջանը

Մարտի 27-ին մեկնարկեց Շիրակացու Պառլամենտի 4-րդ նստաշրջանը: Այս նստաշրջանում ներկայացված են 5 կոմիտե՝ արտաքին կապերի, բնապահպանության, ֆինանսական հարցերի, համայնքային ծրագրերի, կամավորական աշխատանքների կամ ծառայության ծրագրերի:

 

Պառլամենտի՝ ինչպես 3-րդ, այնպես էլ 4-րդ նստաշրջանի նախագահ Դավիթ Մուսայելյանը համոզված է, որ Պառլամենտը Ճեմարանում նախաձեռնված ամենաերկարատև ու շարունակական միջոցառումներից է, ինչն էլ հենց այս կառույցի հզորությունն է ու  ապացույցն է սաների և մասնակիցների` ճեմարանի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության զգացման և սիրո:

 

«Մինչ այս նստաշրջանը Պառլամենտի շրջանակում արվել է հսկայածավալ աշխատանք, ինչի որակը տարեցտարի բարելավվում է մեր պատվիրակների կողմից ցուցաբերած պատրաստակամության ու լուրջ մոտեցման շնորհիվ։ Շատերն են կարծում, որ Շիրակացու Պառլամենտում ընդունված լուծումներն ու գաղափարները երբեք չեն իրագործվում և մնում են թղթի վրա, սակայն հավատացեք, որ յուրաքանչյուր տարի մտահղացումների իրագործման ծավալը մեծանում է, ու թեև փոքր քայլերով, սակայն աստիճանաբար արմատանում է Պառլամենտ-Սովորողների խորհուրդ համագործակցությունը, ինչի հիմքում էլ հենց ընկած է համայնքի զարգացումը»,- ասում է Դավիթը։

 

Այս համագործակցությունը էլ ավելի ամրապնդելու համար այս տարի գլխավոր նիստի ընթացքում կներկայացվեն Սովորողների Խորհրդի համակարգողների հաշվետվությունները կապված Պառլամենտի ծրագրերի իրականացման և իրենց կողմից արված աշխատանքների հետ, կլինի հարց ու պատասխան և հենց դա էլ կլինի ևս մեկ քայլ դեպի Պառլամենտի կայացրած որոշումների առարկայացում և դրանց իրականացում:

 

 

Մեկնարկել է Շիրակացու պառլամենտի 4-րդ նստաշրջանը