Ուսումնասիրում են արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

16-10-18

Մեկ ամիս շարունակ 5 տարբեր դպրոցների աշակերտներ «Շիրակացու ճեմարանում» մասնակցեցին ֆիզիկայի հատուկ դասերի՝ ծանոթանալու արեգակնային ջրատաքացուցիչ սարքին և արևային էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին:

 

Նախաձեռնությունը և համատեղ ծրագիրն իրականացվում էր Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համագործակցության շրջանակում:

 

Արտաուսումնական մասնագիտական կողմնորոշման ծրագրին մասնակցեցին հիմնականում 9-րդ դասարանի աշակերտներ իրենց ֆիզիկայի ուսուցիչների հետ միասին։ Ծրագրի նպատակն էր օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում և հետաքրքրություն առաջացնել ինժեներինգի նկատմամբ։ Դասերը վարում էր Ճեմարանի ֆիզիկայի ուսուցիչ Էդուարդ Մարտիրոսյանը:

 

«Սարքը Ճեմարանին նվիրել է Գործատուների միությունը, սկզբում նպատահարմար համարեցինք այն կիրառել Դիպլոմային ծրագրում, քանի որ դասերն այնտեղ ավելի փորձարարական են,- ասաց Ճեմարանի բնական գիտությունների ամբիոնի ղեկավար Նարինե Քսաջիկյանը,- մեր ուսուցիչները լաբորատոր աշխատանքներ մշակեցին, Էդուարդ Մարիտրոսյանը վերապատրաստվեց և սարքի կիրառելիությունը տեսնելով որոշեցինք սարքը ցուցադրել նաև Միջին դպրոցի սաների համար, հատկապես որ ունեն արեգնակային  էներգիայի այլընտրանքային միջոցներ թեման»:

 

Ուսումնասիրում են արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան