Կառույցներ

ԳՐԱԴԱՐԱՆ

Գրադարանը ուսումնական գործընթացի անքակտելի մասն է, որի առաքելությունը ուսումնական գործընթացի ապահովումն է՝ բոլոր անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրներով: Գրադարանի գրքային հավաքածուների հիմնական աղբյուրը գնումներն են, նվիրատվությունները և բաժանորդագրությունը:

 

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Գիտամեթոդական կենտրոնը համակարգում է ուսուցիչներին դասավանդման ժամանակակից  մեթոդներով զինելու գործընթացը, ղեկավարում է աշակերտների, ուսուցիչների, մանկավարժների գիտական գործունեությունը, բուհերի հետ համատեղ մշակում և իրականացնում է զանազան ծրագրեր, ակտիվորեն  մասնակցում է ապագա ուսուցիչներ պատրաստելու, նրանց պրակտիկան կազմակերպելու  գործընթացին:

 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ճեմարանում կարևոր դեր ունի հոգեբանական կենտրոնը, որն իր մեջ ներառում է հոգեբանական ծառայությունը, հոգեբանության ամբիոնը և հոգեբանության լաբորատորիան: Հոգեբանական ծառայության նպատակն է նպաստել սանի՝ անձնային որակների և մտավոր (ինտելեկտուալ) կարողությունների լիարժեք զարգացմանը:

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ճեմարանի սաների բուժսպասարկումն իրականացվում է բժշկական ծառայության կողմից, որը ստեղծվել է ճեմարանի հիմնադրումից անմիջապես հետո՝ 1990 թվականին: Այսօր ճեմարանի ավագ և միջին դպրոցների համալիրում գործում է բուժկետ, նույնպիսի ծառայություն կա նաև կրտսեր դպրոցում և մանկակրթարանում:

 

 

ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լոգոպեդական ծառայությունը ճեմարանում հիմնադրվել է 1999թ. հոգեբանական ծառայության ներքո: 2010թ. այն առանձնացել և դարձել է առանձին ծառայություն:

 

ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սննդի կազմակերպման գործընթացը իրականացվում է ճեմարանի հացատանը՝ նախատեսված թե սաների, թե աշխատակիցների համար՝ հաստատված գրաֆիկով և ճաշացանկով: Հացատան մաքրության և ճաշերի որակի վերահսկումը իրականացնում է բուժծառայությունը:

 

ՈՒՂևՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան 16 տարվա պատմություն ունի Ճեմարանի տրանսպորտային ծառայությունը, որը

տրասպորտային փոխադրումները սկսել է իրականացնել 8 լազ մակնիշի ավտոբուսներով, սակայն հետագայում, կարևորելով անվտանգության, հարմարավետության հանգամանքը, ինչպես նաև հաշվի առնելով ուսումնական այլ կարիքների փոփոխություները, տարիների ընթացքում կատարելագործվել է և այսօր ոչ միայն սաների, այլև աշխատակիցների անվտանգ և հարմարավետ տեղափոխությունն իրականցնում են 74 տրամսպորտային միջոց՝ օրական կատարելով 164 երթ (կես և երկարացված օրը միասին):