Բժշկական ծառայություն

Ճեմարանի սաների բուժսպասարկումն իրականացվում է բժշկական ծառայության կողմից, որը ստեղծվել է ճեմարանի հիմնադրումից անմիջապես հետո՝ 1990թվականին: Այսօր ճեմարանի ավագ և միջին դպրոցների համալիրում գործում է բուժկետ, նույնպիսի ծառայություն կա նաև կրտսեր դպրոցում և մանկակրթարանում:

 

Ծառայության ստեղծման առաջին օրվանից այն ղեկավարել է փորձառու մանկաբույժ Սեդա Միքայելյանը: Բուժծառայության մեջ ընդգրկվում է կրթօջախի սանիտարահիգիենիկ վիճակի, ճաշարանի մաքրության և ճաշերի որակի վերահսկումը, դասարաններում անհրաժեշտ  ջերմաստիճանի ապահովումը, սաների ամենամյա սկրինինգ հետազոտությունը,ինչպես նաև սաների ու աշխատակիցների առողջական վիճակի հսկողությունը: Բուժկետն ապահովված է բուժօգնության համար անհրաժեշտ դեղամիջոցներով և բուժսարքավորումներով, ունի նաև առանձին սենյակ, որտեղ հարկ եղած դեպքում մեկուսացվում են հիվանդ երեխաները: Ամեն օր բուժկետ են դիմում տարբեր գանգատներով սաներ, որոնց ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն:

 

Տարբեր ժամանակներում բուժկետում աշխատել են բժիշկներ՝ Սոնա Սարգսյանը,Սոնիկ Ուստյանը, Զարուհի Բալայանը, Քրիստինե Սահակյանը, Շուշանիկ Ծովինյանը, Նատաշա Լալազարյանը, Մարգարիտա Հայրապետյանը, Կարինե Ստեփանյանը, Լաուրա Կիրակոսյանը:

 

Այս պահին ճեմարանի բժշկուհին է Հասմիկ Սարոյանը, իսկ բուժքույրերն են՝ Լուսինե Մաթևոսյանը, Իրինա Հայրապետյանը, Անգելինա Սիմոնյանը և Կարինե Խաչատրյանը:

bjishkner