Գրադարան

10805103_759210230818361_1546312779_n

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի գրադարանը ճեմարանի հասակակիցն է: Այս կարևոր կառույցում շատերն են աշխատել, գրադարանի առաջին ղեկավարը՝ Մաթևոս Պողոսյանն էր, նրանից հետո աշխատել են Գայանե Առաքելյանը, Աշխեն Թովմասյանը, Աղավնի Սարգսյանը, Նելլի Գևորգյանը, Գոհար Ղալաչյանը, Լուսինե Քոչարյանը, Արուսիկ Մելքոնյանը:

 

Գրադարանը ուսումնական գործընթացի անքակտելի մասն է, որի առաքելությունը ուսումնական գործընթացի ապահովումն է՝ բոլոր անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրներով:

Երևանի № 54 ՄՊՏՈՒ-ից ստացած ոչ հարուստ ֆոնդը ավելի քան քսան տարիների ընթացքում համալրվել է դասագրքերով, գեղարվեստական, թեմատիկ գրականությամբ, ուսումնաօժանդակ ձեռնարկներով. այժմ այն կազմում է մոտ 20.000 միավոր: Գրադարանի էլեկտրոնային գրացուցակում ներլցված են մոտ 30.000 միավոր թվային թեմատիկ գրքեր, որոնք հասանելի են գրադարանի ներքին համակարգչային ցանցից:

Գրադարանի գրքային հավաքածուների հիմնական աղբյուրը գնումներն են, նվիրատվությունները և բաժանորդագրությունը: 10751644_759210327485018_529482565_nԳրադարանը միջգրադարանային բաժնույթի միջոցով օգտվում է նաև Հայաստանի Ազգային գրադարանի, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի հավաքածուներից: Ճեմարանում առկա համակարգիչներից հասանելի են Հայաստանի Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի /ՀԷԳԿ/ կողմից տրամադրվող շտեմարանները՝ EBSCO, Springer և այլն: Ճեմարանի երկրորդ մասնաշենքում գործում է ընթերցասրահ, որտեղ զետեղված է տեղեկատու գրականությունը:
Ճեմարանի Ավագ դպրոցի նախասրահում գործում է գրքաշրջանառության անկյուն /Bookcrossing/, որտեղ իրականացվում է ներճեմարանական գրքափոխանակություն:

Ընթացքի մեջ են էլեկտրոնային գրադարանի և գրացուցակի կազմման և համալրման աշխատանքները: Աշխատանքում զուգակցվում են ավանդական և նորագույն մեթոդները.
04/06/2014 –ին հաստատվեց գարդարանից օգտվելու և գործունեության նոր կարգը, որը նպատակաուղղված է գրադարանի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Նորություններ

Հայտարարություններ