Լոգոպեդական ծառայություն

Լոգոպեդական ծառայությունը ճեմարանում հիմնադրվել է 1999թ. հոգեբանական ծառայության ներքո: 2010թ. այն առանձնացել և դարձել է առանձին ծառայություն:

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

  • Աշակերտների խոսքի հետազոտում.  հետազոտվում է սաների ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքը
  • Աշխատանք բանավոր կամ   գրավոր   խոսքի   դժվարություններ  ունեցող աշակերտների հետ. կազմակերպվում են անհատական և խմբային պարապմունքներ, իրականացվում է խաղային ուսուցում
  • Համագործակցում մանկավարժների, հոգեբանների  և  սաների  ծնողների  հետ. քննարկումներ, զրույցներ, սեմինարներ
  • Սեմինարներ և թրեյնինգներ լոգոպեդների համար
  • Մեկամսյա անհատական գործնական  դասընթացներ  լոգոպեդների  համար
  • Գիտամեթոդական և ուսումնաօժանդակ նյութերի  մշակում.  ձեռնարկներ, հոդվածներ,  խաղեր և այլն:

 

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ՝

1999-2001թթ.` մանկ. գիտ. թեկն., դոցենտ Ժաննա Պայլոզյանը, որն այժմ   հանդիսանում է լոգոպեդական ծառայության մեթոդիստխորհրդատուն

2002թ. հունվար-մայիս ամիսներին` Ժաննա Հովհաննիսյանը

2002թ. սեպտեմբեր  ամսից առ այսօր`  մանկ. գիտ. թեկն. Էմիլյա Թադևոսյանը

2007թ. փետրվար ամսից առ այսօր`  Շուշանիկ Էլոյանը:

 

ՁԵՌՆԱՐԿՆԵՐ

  1. Պայլոզյան Ժ.Հ., Թադևոսյան Է.Ռ. Հանրակրթական դպրոցի լոգոպեդական աշխատանքի հեռանկարային պլաններ, Եր., 2003; 2007
  2. Պայլոզյան Ժ.Հ. Խաղում ենք տառերով, Եր., 2005; 2007
  3. Պայլոզյան Ժ.Հ., Թադևոսյան Է.Ռ. Խոսքային նյութեր ճիշտ հնչարտաբերման ամրապնդման համար, Եր., 2009
  4. Պայլոզյան Ժ.Հ. Աֆազիայով հիվանդների խոսքի վերականգնման մեթոդական ուղեցույց, Եր., 2010

 

ԽԱՂԵՐ

Պայլոզյան Ժ.Հ.   Լոգոխորանարդիկներ

Պայլոզյան Ժ.Հ.   Նկարահանելուկներ

Թադևոսյան Է.Ռ. Հնչյունային լոգո-լոտո` հանելուկներով

Թադևոսյան Է.Ռ. Հանելուկներով` թեմատիկ լոգո-լոտո

Թադևոսյան Է.Ռ. Մուլտ-լոտո` զուգորդումներով 1, 2

Թադևոսյան Է.Ռ. Հետաքրքիր տառաշխարհ 1-4

Թադևոսյան Է.Ռ. <<Գանձարան>>, սեղանի լոգո-խաղ

Թադևոսյան Է.Ռ.  Վանկային դոմինո

Թադևոսյան Է.Ռ.  <<Խաղա՛ Սպունգ Բոբ՝  քառակուսի տաբատի հետ>>,

սեղանի լոգո-խաղ

Թադևոսյան Է.Ռ.  Ստվերներով լոտո, սեղանի լոգո-խաղ

Թադևոսյան Է.Ռ.  <<Գույներ>>

Թադևոսյան Է.Ռ.   Հնչյունային լոգո-ապլիկացիա 1, 2