Ուղևորափոխադրումների ծառայություն

Ճեմարանի տրանսպորտային ծառայությունն ավելի քան 16 տարվա պատմություն ունի, իր գործունեությունը սկսել է 2000-2001թ.-ից:

 

Ծառայությունը տրասպորտային փոխադրումները սկսել է իրականացնել 8 լազ մակնիշի ավտոբուսներով, սակայն հետագայում, կարևորելով անվտանգության, հարմարավետության հանգամանքը, ինչպես նաև հաշվի առնելով ուսումնական այլ կարիքների փոփոխություները, տարիների ընթացքում կատարելագործվել է և այսօր ոչ միայն սաների, այլև աշխատակիցների անվտանգ և հարմարավետ տեղափոխությունն իրականցնում են 74 տրամսպորտային միջոց՝ օրական կատարելով 164 երթ (կես և երկարացված օրը միասին):

 

Սաների տրանսպորտային փոխադրումները կատարում են արհեստավարժ վարորդները՝ 7-30 նստատեղ ունեցող մեքենաներով:
Այսպիսով, տրանսպորտային ծառայությունը ապահովում է ճեմարանի սաների և աշխատակազմի տեղափոխումը ճեմարան՝ կազմակերպելով այդ ամենը առանց ավելորդ ժամանակի կորստի՝ անվտանգ և հարմարավետ տարբերակով:

 

Ճեմարանի տրանսպորտային ծառայությունը տարիների ընթացքում մեծացնելով սպասարկման սահմանները՝ արդեն իսկ ապահովում է սաների տեղափոխումը ինչպես Երևան քաղաքի ողջ տարածքում, այնպես էլ հարակից շատ շրջաններում:

 

Սաների տեղափոխման կազմակերպումը կրտսեր դպրոցում և մանկակրթարանում տարբերվում է ճեմարանի միջին և ավագ դպրոցների սաների տրանսպորտային փոխադրման պայմաններից՝ ելնելով սաների տարիքային առանձնահատկություններից: Մանկակարթարանում և կրտսեր դպրոցում երթերը սպասարկող տրանսպորտային միջոցներում պարտադիր նշանակվում են ուղեկցող-մանկավարժներ՝ երթի ընթացքում սաների անվտանգությունը ապահովելու և երեխաներին անձամբ ծնողներին հանձնելու նպատակով:

 

Ճեմարանի կրթական ծրագրով նախատեսված և դպրոցից դուրս իրականացվող տարբեր դասերի և զանազան միջոցառումներին սաների ներկայությունը նույնպես ապահովում է տրանսպորտային ծառայությունը:

 

Տարեցտարի ճեմարանը սպասարկող տրանսպորտային միջոցները էլ ավելի բարեկարգ և հարմարավետ են դառնում, ինչի արդյունքում ինչպես սաները, այնպես էլ աշխատակիցները մեծ հաճույքով օգտվում են մեր տրանսպորտային միջոցներից՝ իրենց ազատելով քաղաքային տրանսպորտով երթևեկելու բարդ և տհաճ իրականությունից: