Մեկնարկում է ամառային դպրոցը

«Շիրակացու ճեմարան»-ը հրավիրում է 7-ից 10 տարեկան երեխաներին մասնակցելու «Արվեստ և նորարարություն» խորագրով ամառային դպրոցի ծրագրին։ Երեխաները հնարավորություն կունենան իրենց ամառային օրերն արդյունավետ և հետաքրքիր դարձնելու, ինքնարտահայտնվելու և նորանոր բացահայտումներ անելու: Ամառային դպրոցի գործունեության ոլորտներն են գիտությունը, արվեստը և լեզուն, որոնք ուսումնասիրելու համար նախատեսվում են բազմաբնույթ պարապմունքներ և թեմատիկ այցելություններ թանգարան, նկարչի արվեստանոց, այգի, և այլն: Ամառային դպրոցի ավարտին երեխաները կպատրաստեն իրենց իսկ ստեղծագործության վրա հիմնված անիմացիոն ֆիլմ:

 

Ամառային դպրոցը կսկսի իր աշխատանքները ս/թ հուլիսի 17-ին և կավարտի ս/թ հուլիսի 28-ին: Աշխատանքային օրերն են՝ երկուշաբթի-ուրբաթ: Ընդհանուր տևողությունը՝ 10 օր: Ամառային դպրոցի գործունեությունը կազմակերպվելու է հետևյալ կերպ՝

 

9:45 – Դիմավորում ենք երեխաներին «Շիրակացու ճեմարան»-ի կրտսեր դպրոցում

10:00-12:00- Արվեստ և նորարարություն. Ստեղծում ենք միասին

12:00-13:00 – Ճաշի ընդմիջում

13:00-14:00 – Գիտություն. Ճանաչում ենք աշխարհը փորձերի միջոցով

14:00-15:00 – Լեզու. Զարգացնում ենք մեր լեզվամտածողությունը

Մասնակցության և/կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Անուշ Ավետիսյանին (+374 93 690720 հեռախոսահամարով):

Մեկ երեխայի վարձավճարը կազմում է 70,000 ՀՀ դրամ: Նույն ընտանիքից երկու երեխայի մասնակցության դեպքում տրամադրվում է 10% զեղչ:

Մեկնարկում է ամառային դպրոցը