Արտագնա համագործակցություն

02-07-18

Այս օրերին Ճեմարանական համայնքի մեծ մասը՝ 100-ից ավելի ուսուցիչներ, աշխատակիցներ, տնօրենություն համագործակցային աշխատանքներն ու հանգիստը մեկտեղում են Ծաղկաձորում:

 

Արտագնա համագործակցության նպատակները հստակ են. Կրթահամալիրի գործողությունների ծրագրի մշակում, գործող քաղաքականությունների վերանայում, հորիզոնական և ուղղահայաց պլանավորում, համագործակցային, ժամանակի կառավարման հմտությունների զարգացում, խմբային արդյունավետ համագործակցության կազմակերպում:

 

«Արտագնա համագործակցությունը հնարավորություն կընձեռի մեր ճեմարանական մեծ ընթանիքին ավելի լավ ճանաչելու միմյանց, ինչպես նհաև փոխանակելու մտքեր ու գաղափարներ»,- ասում է գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը:

 

 

 

Արտագնա համագործակցություն