Եռագույն տոն

«Եռագույն տոն». այսպես էր կոչվում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում այսօր ավագ և միջին դպրոցների կողմից կազմակերպված միջոցառումը: Շնորհավո՛ր տոնդ, իմ անկախ ու ազատ, իմ հզոր ու անառիկ երկիր:

 

Տոնն այն է, որի մասին պետք չէ երկար պատմել, տոնն այն է, որ ծնվում է մեր հոգում, առկայծում աչքերում, փոխանցվում խոսքով, կամ առանց խոսքի:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի սաները կարողացան օրը լիարժեք տոն դարձնել և իրենց հայրենիքին դիմել ոչ միայն շնորհավորանքի խոսքերով, երգով, պատմական ակնարկով, այլև ֆլեշմոբի տեսքով, որտեղ խոսքի ուժին փոխարինում էր հոգու և մարմնի ճիչը: Այստեղ, միայն ճեմարանում, առաջին անգամ «խոսեց» Մասիսը այնքան հուժկու, որ խոսքը դաջվեց սերունդների մտքում և հոգում: Ավարտվեց այն, ինչպես յուրաքանչյուր միջոցառում, բայց կմնա որպես տոն, կմնա, քանի որ ավարտվեց խրոխտ ու հաստատուն, ավարտվեց ձեռք-ձեռքի, ուս-ուսի, ավարտվեց շուրջպար բռած:

 

Պարեց ճեմարանը և յուրաքանչյուրս հասկացանք, որ պար չէ սա, այլ մի երկրի ողջ պատմություն…

 

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան…

Եռագույն տոն