Օգնելով ուրիշներին` օգնում ենք ինքներս մեզ

Ապրիլի 5-ին կրտսեր դպրոցում կայացած «Օգնելով ուրիշներին` օգնում ենք ինքներս մեզ» խորագրով սովորողների աշխատանքների ավանդական ցուցահանդես – վաճառքից գոյացած ավելի քան 713.000 դրամով որոշվեց օգնել մի քանի կարիքավոր ընտանիքների:

 

Ապրիլի 12-ին ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարից 200 000 դրամ փոխանցվեց  Քրիստինե Փիրուզյանին:

 

Քրիստինեն 29 տարեկան է, Լոռու մարզի Ախթալա քաղաքից: Մայրիկի հետ ապրում է Երևանում, աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում որպես օպերատոր: Ուժերը փորձել է հեռուստալրագրության մեջ, աշխատել է նաև ֆոտոմոդել… 2014 թ.-ին մասնակցել է «Միսս Հայք» գեղեցկության մրցույթին և գրավել առաջին տեղը։ Բայց… դեռևս 14 տարեկանում բժիշկները Քրիստինեի մոտ ախտորոշել են էնցեֆալոմիելիտ հիվանդությունը։ Հիմա նա դժվարությամբ է քայլում` պարտադիր որևէ մեկի ուղեկցությամբ։ Այսօր կարիք կա կրկնելու հետազոտությունները և նոր բուժում ստանալու…

help 1-min

 

Եվս 200 000դրամ այս անգամ  փոխանցվեց 26-ամյա Արուսիկ Հայրապետյանին:

 

Արուսիկը 10 տարի առաջ հիվանդացել է սուր լեյկոզ հիվանդությամբ: Հաղթահարելով ծանր հիվանդությունը` ընտանիք է կազմել: Մոտ մեկ տարեկան հրաշք աղջնակը՝ Լաուրան, նոր իմաստ է հաղորդել նրանց ջերմ ու բարի ընտանիքին: Ցավոք, հիվանդությունը կրկնվել է. այս պահին Արուսիկը գտնվում է Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ էլ կրտսեր դպրոցի աշխատակիցները հանձնեցին նրան գումարը` քիմիաթերապիայի կուրսերի համար վճարելու նպատակով:

 

Վերջնական ապաքինում Արուսիկին և բարի վերադարձ իր գեղեցիկ ու համեստ ընտանիք…

 

help 2

100 000 դրամը  փոխանցվեց զինվորական Մխիթար Ալումյանի ընտանիքին:

 

Մխիթարը 20 տարի ծառայում է Հայոց բանակում: Բազմազավակ հայր է, ունի 5 երեխա: Մոտ 2 տարի առաջ կինը երկու երեխաների հետ մեկնել է Եվրոպա. փոքրիկ Կարինեին պետք է արհեստական ծունկ պատվաստեն, ինչը կպահանջի 5 – 8 տարի: Երեք երեխաներին խնամում էր Մխիթարի մայրը, ով 1.5 տարի առաջ հանկարծամահ է եղել…

Մխիթար Ալումյանը օգնության խնդրանքով դիմել է հայ ժողովրդին` երեխաներին հասցնելու իրենց մայրիկին (Տեսանյութը կարող եք դիտել հղումով)…

 

Փոխանցված գումարը ստանալուն պես Մխիթար Ալումյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում…

https://web.facebook.com/permalink.php?story_fbid=778264378988505&id=100004148508341

 

Օգնելով ուրիշներին` օգնում ենք ինքներս մեզ