ՄԱԿ-ի մոդել միջազգային աշակերտական համաժողով

Ճեմարանի սաներ Արամ Խանլարին և Սեդրակ Երզնկյանը ապրիլի 26-ից մայիսի 1-ը մասնակցեցին աշակերտական միջազգային ՄԱԿ-ի Մոդել-համաժողովին, որը կազմակերպել էր Դուբայի հնդկական ավագ դպրոցը:

un model 2

 

Համաժողովի թեման էր՝ «Համագործակցությունը և պետություն ղեկավարելու արվեստը՝ որպես խաղաղ հասարակության երաշխիք»: Աշակերտները 5 օրերի ընթացքում կազմած խմբերով քննարկեցին կարևոր քաղաքական ու համաշխարհային կարևորության հարցեր և ներկայացրին դրանց լուծման իրենց տեսլականը:

 

un model 1

«Սա հրաշալի փորձառություն էր ինձ համար, չորս հագեցած ու նոր ծանոթություններով ու ընկերներով հարստացած օրեր, որոնք կարևոր ուղենիշ կլինեն իմ հետագա ուսումնական ու առօրյա քաղաքացիական դիրքորոշման, ճիշտ մտածելու և որոշումներ կայացնելու հարցում»,- ասաց մասնակից, ավագ դպրոցի սան Արամ Խանլարին:

 

un model

ՄԱԿ-ի մոդել միջազգային աշակերտական համաժողով