Թափուր աշխատատեղ: Միջին դպրոցի հոգեբան

06-06-18

Աշխատանքի նկարագրություն

«Միջին դպրոցի հոգեբանը» աշխատում է ճեմարանի միջին դպրոցի հոգեբանական ծառայությունում, որը հոգեբանական կենտրոնի մասն է կազմում: Հոգեբանը աշխատում է իրեն կցված խմբերի սաների, նրանց ծնողների, խմբի մանկավարժի, դասավանդող ուսուցիչների և ադմինիստրացիայի հետ: Իրականացնում է խմբային և անհատական հոգեբանական աշխատանքներ՝ հոգեախտորոշիչ, խորհրդատվական, զարգացնող, լուսավորչական և հոգեկանխարգելիչ ուղղություններով: Իր գործունեությամբ աջակցում է յուրաքանչյուր երեխայի առանձնահատկություններին, կրթական կարիքներին համապատասխան կրթական միջավայրի ստեղծմանը՝ ելակետ համարելով յուրաքանչյուր երեխայի ներդաշնակ զարգացումը:

 

Պահանջները

  • Բարձրագույն կրթություն՝ անձի և/կամ տարիքային հոգեբանության ոլորտում:

 

Պետք է կարողանա՝

  • գրագետ կիրառել հոգեբանական մեթոդները, մոտեցումները և տեխնիկաները.
  • իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
  • թիմով աշխատել, համագործակցել գործընկերների հետ.
  • գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.
  • Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
  • անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել.
  • տիրապետել համակարգչային բազային հմտություններին:

 

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

 

Լրացուցիչ տեղեկություններ

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք («Հոգեբան»):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի:

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 10.06.2018:

Թափուր աշխատատեղ: Միջին դպրոցի հոգեբան