Այցելություն Նյու Դելիի Springdales School

07-02-19

Փետրվարի 4-ին Ավագ դպրոցի տնօրեն Տաթևիկ Նալբանդյանը և Ռաունդ Սքվեր ներկայացուցիչ Իլոնա Հովասափյանը Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ և միջնորդությամբ այցելել են Նյու Դելիի Springdales School՝ դպրոցների միջև համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Գևորգ Հախվերդյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխանակման ծրագրերի, համատեղ ամառային ճամբարի, նկարչական մրցույթների, STEM ուղղությամբ փորձի փոխանակման, առարկայական ուսուցիչների համագործակցության և սաների կողմից նախագծերի իրականացման հնարավորությունները:

 

Համաձայնություն ձեռք բերվեց մշակել տարեկան գործողությունների ծրագիր և ժամանակացույց, պատրաստել Փոխըմբռնման հուշագիր համագործակցությունը շարունակական դարձնելու նպատակով:

Այցելություն Նյու Դելիի Springdales School