Ով իրազեկված է, նա պաշտպանված է

23-03-18

Մարտի 23-ին՝ «Շիրակացու ճեմարանի» ավագ դպրոցի սաները հյուրընկալեցին Արտակարգ ալիքի լրատվական կենտրոնի ղեկավար, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանին:

 

«Ով իրազեկված է, նա պաշտպանված է» սկզբունքով հանդիպման գլխավոր թեման արատակարգ իրավիճակների մասին ճշգրիտ տեղեկատվություն ունենալն ու կամայական հանգամանքներում արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելն էր:

 

«Այս տարի լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը, և որևէ երկրաշարժ երբևէ երկարատև կանխատեսում չի կարող ունենալ,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը,- իսկ մենք լիենելով սեյսմիկ գոտում պետք է պատրաստված լինենք, պատրաստ լինենք՝ հաշվի առնելով մեր սխալների վրա ունեցած փորձը»:

 

Նախկին ոստիկան, ապա նաև լրագրող և մանկավարժ Գրիգորյանը, անդրադառնալով սաներից մեկի այն հարցեին, թե արդյոք կարող էր Սպիտակի երկրաշարժը իրական չլինել, այլ սարքված, պատասխանեց, որ բոլոր նման վարկածները անհիմն են և որ սպիտակի երկրաշարժն իսկապես բնական աղետ էր:

 

Հանդիպման ընթացքում սաները հնարավորություն ունեցան նաև դիտելու թեմային առնչվող ֆիլմեր ու հոլովակներ, որոնք ամբողջացրին թեմայի ընկալումն ու կարևորությունը:

 

«Ես իմացա, որ Պերուն, որտեղ հաճախ են տեղի ունենում ուժգին երկրաշարժեր, այսօր ամենապատրաստվածն է, որովհետև իսկապես սովորել է իր սխալների ու կորուստների գնով ձեռք բերած փորձի վրա»,- ասաց Լալա Հարությունյանը:

Ով իրազեկված է, նա պաշտպանված է