«Հայաստանի վայրի ծաղիկներ և սնկեր» գրքի շնորհանդես

Նոյեմբերի 14-ին կայացավ Նելլի Գրիգորյանի և Սիրանուշ Նանագուլյանի համատեղ հեղինակած «Հայաստանի վայրի ծաղիկներ և սնկեր» գրքի շնորհանդեսը: Նելլի Գրիգորյանը ԵՊՀ ասպիրանտ է, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կենսաբանության ուսուցիչ, ինչպես նաև էկոտուրերի գիդ-ուղեկցող:

 

Բազմաբնույթ, բայց միևնույն թեմատիկայի շուրջ պտտվող աշխատանքի ու մասնագիտության արդյունքում էլ ստեղծվել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող այս գիրքը:

 

«Բոլորն էլ գիտեն, թե Հայաստանի բուսական աշխարհը որքան բազմազան է, պետք չէ թաքցնել, այլ ընդհակառակը, կարևոր է՝ ճիշտ ներկայացնել մեր բնությունը,- ասաց Նելլին,- մեր երկիրը ունենալով ընդամենը այսքան փոքրիկ տարածք, ունի հսկակայան կենսաբազմազանություն, դրանց մեջ մեծ թիվ են կազմում ծաղկավոր բույսերն ու սնկերը (3800-ից ավելի ծաղկավոր բույսեր և 4500 սնկատեսակներ): Այս հարստությունը արժանի է լինելու նկատված թե մեր հայրենակիցների կողմից, թե օտարիների կողմից, ովքեր իսկապես հիանում են մեր հարուստ բնաշխարհիով ու ուզում են իմանալ ամեն ինչ: Այս հսկակայկան բազմազանության մեջ շատ են նաև օգտակար տեսակները, որոնցով զբոսաշրջիկները ևս հետաքրքված են»:

 

Գիրքը մի քանի լեզուներով (այդ թվում ճապոներեն)՝ հատուկ նկատառումով՝ միշտ ունենալ ձեռքի տակ, երբ ճանապարհորդում ես Հայաստանով: «Իմ բազմաթիվ էկոտուրերն ու շրջագայությունները Հայաստանում, տեղեկությունների ոչ ամբողջական կամ ցրված լինելը գաղափար տվեցին ստեղծելու այս ուղեցույցը, որը կօգտագործվի և տուրերի կազմակերպման և զբոսաշրջիկների համար դաշտում արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և նշումներ անելու համար»,- ասաց Նելլի Գրիգորյանը:

 

Գրքում բոլոր ներկայացված բույսերի համար տրված են լուսանկարներ, կարճ տեղեկություն՝ անվանումը՝ հինգ լեզուներով, ընտանիքը, բույսի բարձրությունը, նկարագիրը, ծաղկման ժամանակահատվածը, տեղեկություն տեսակների և այլ ուշագրավ հատկանիշների մասին:

 

Հայաստանի կենսաբազմազանության, էնդեմիկ բույսերի ու դեղաբույսերի մասին գրքում զետեղված տեղեկատվությունը, ուսուցչուհին, չնայած դպրոցական սեղմ ծրագրին, այնուամենայնիվ, շատ կարևոր է համարում հաղորդել նաև աշակերտներին՝ թե որպես գիտելիք, թե որպես կիրառելի օգտակար ինֆորմացիա արշավների և էքսկուրսիաների ժամանակ:

«Հայաստանի վայրի ծաղիկներ և սնկեր» գրքի շնորհանդես