Դիմելու վերջնաժամկետը՝ 01.07.2021
Հոգեբանը աշխատում է իրեն կցված խմբերի սաների, նրանց ծնողների, խմբի մանկավարժի (մանկակրթարանում՝ դաստիարակի), դասավանդող ուսուցիչների և ադմինիստրացիայի հետ:
Բարձրագույն կրթություն՝ անձի եւ/կամ տարիքային հոգեբանության ոլորտում
Աշխատանքային գործունեության վերոնշյալ նկարագրությանը համապատասխանող մասնագիտական վերապատրաստումները, հատկապես հոգեբանական խորհրդատվության ոլորտում, համարվելու են կարեւոր առավելություն:
Դիմելու վերջնաժամկետը՝ 15.06.2021
Ուսուցիչը դասավանդում է ճեմարանի կրտսեր կամ միջին եւ/կամ ավագ դպրոցներում: Համապատասխան ամբիոնի/մասնախմբի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի/մասնախմբի աշխատանքներին` Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, գործընկերների հետ թեմատիկ միավորների մշակում եւ իրականացում:
Թիմով աշխատելու և համագործակցելու ունակություն
Առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
Հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի (IB DP) պահանջների իմացություն ( I աստիճանի վերապատրաստման հավաստագրի առկայությունը ցանկալի է)
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են