Թատերական ստուդիան ճեմարանում սկսել է գործել  1991 թվականից: Խմբակի  նպատակն է՝ բարձրացնել սաների գրական ճաշակը: Այդ իսկ պատճառով բեմ են բարձրացվել լավագույն գրական գործերը՝ Հ.ՊԱՐՈՆՅԱՆԻ,Դ.Դեմիրճյանի,Ալ.Շիրվանզադեի, Հ.Թումանյանի, Ա.Չեխովի Ալ.Օստրովսկու,Վ.Սարոյանի և այլ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունները, որոնք նպաստել են սաների  գեղագիտական դաստիարակությանը:      Մշտապես ուշադրության կենտրոնում է եղել  հայոց լեզվի մաքրության հարցը, և մեր ներկայացումներում հնչել է մաքուր գրական ՀԱՅԵՐԵՆԸ: Խմբակում հատկապես կարևորվում է սաների բեմական պահվածքը և կեցվածքը: Թատերախումբը մասնակցել է ճեմարանի ՇԻՐԱԿԱՑՈՒ ՕՐԵՐ փառատոներին, մշտապես արժանացել է այդ փառատոնի Դափնեկրի կոչման: Մեծ հաջողությամբ մասնակցել է   «ՆՌԱՆ ՀԱՏԻԿ» հանրապետական մանկապատանեկան փառատոներին՝ արժանալով բազմաթիվ պատվոգրերի: Յոթ անգամ թատերախումբը արժանացել է Մոսկվայի  «ԶԵԼՅՈՆԱՅԱ ՊԼԱՆԵՏԱ» միջազգային փառատոնի Դափնեկրի կոչմանը: Նույն կոչմանն է արժանացել նաև 2021 թվականին Պեռմում կայացած  «ՊՐԻԿԱՄՍԿՈՅԵ ՉՈՒԴՈ» միջազգային փառատոնին: