Երեխաները ընդունվում են կրտսեր դպրոցի 1-ին դասարան` ծնողի դիմումի և թեստավորման (դպրոցին հոգեբանական պատրաստվածություն, IQ) արդյունքների հիման վրա 2-4-րդ դասարան թափուր տեղերի առկայության դեպքում` ծնողի դիմումի և 4 առարկաներից (Հայոց լեզու, Մաթեմատիկա, Օտար լեզու, Ռուսերեն) գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքների հիման վրա:
Առաջին դասարանի ընդունելությանը յուրաքանչյուր տարի նախորդում է Բաց դռների օր միջոցառումը՝ նպատակ ունենալով ծնողներին ներկայացնել և տեղեկացնել Կրտսեր դպրոցի վերաբերյալ ամբողջական տեղակատվություն։
Բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է այն երեխաներին, ովքեր ճեմարանում արդեն սովորող քույր կամ եղբայր ունեն:
2022-2023թթ. 1-ին դասարանի ընդունելության հայտերի ընդունումն ավարտված է:
Ընթացիկ ընդունելության սպասման թերթիկում գրանցվելու համար սեղմեք այստեղ:
Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք գրել մեզ primary@shirakatsy.am էլեկտրոնային հասցեով:
Կրտսեր դպրոցի ընդունելության կարգին և առաջին դասարան ընդունվելու կանոններին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված փաստաթղթերի միջոցով:
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են