Մեկնարկում է «Դաստիարակի օգնականի վերապատրաստում» դասընթացը
Շիրակացու ճեմարանի առաջընթաց հիմնադրամը մեկնարկում է «Դաստիարակի օգնականի վերապատրաստում» դասընթացը:
Դասընթացի նպատակն է՝ մասնակիցներին զինել անհրաժեշտ գիտելիքներով, գործնական հմտություններով և մասնագիտական մոտեցումներով, որոնք նրանց հնարավորություն կտան վստահ և արդյունավետ իրականացնել դաստիարակի օգնականի մասնագիտական գործառույթները՝ հաշվի առնելով երեխայի զարգացման առանձնահատկությունները, կիրառելով երեխայակենտրոն և արժեքահեն մոտեցումներ, ինչպես նաև արդյունավետ համագործակցության, դիտարկման, խաղի կազմակերպման, հաղորդակցման և անվտանգ ու զարգացնող միջավայրի ապահովման սկզբունքները։
Դասընթացի ընթացքում կանդրադառնանք՝
- երեխայի զարգացման փուլերին և կարիքներին,
- դաստիարակի օգնականի դերին և պատասխանատվությանը, արդյունավետ հաղորդակցությանը և թիմային համագործակցությանը,
- խաղի միջոցով ուսումնառության կազմակերպմանը,
- անվտանգ, հոգեբանորեն աջակցող և զարգացնող միջավայրի ստեղծմանը,
- մանկապարտեզի առօրյա իրավիճակներում մասնագիտական որոշումների կայացմանը։
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան`
- գիտակցված իրականացնել իրենց մասնագիտական դերը,
- արդյունավետ համագործակցել մանկավարժական թիմի հետ,
- դիտարկել և հասկանալ երեխայի զարգացման կարիքները,
- խաղի միջոցով աջակցել երեխայի ուսումնառությանն ու զարգացմանը,
- ապահովել անվտանգ և զարգացնող միջավայր,
- մասնագիտական հիմնավորված որոշումներ կայացնել աշխատանքային տարբեր իրավիճակներում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ հաջողությամբ ավարտած մասնակիցները կդիտարկվեն աշխատանքի համար՝ թափուր հաստիքների առկայության դեպքում։
Մեկնարկ՝ հուլիսի 18
Վայր՝ Շիրակացու ճեմարանի մանկակրթարան, Արտեմ Միկոյան 35
Տևողություն՝ 3 շաբաթ օր, յուրաքանչյուր օր՝ 4 ժամ
Գրանցման և մանրամասների համար անցնել հղումով՝ https://forms.gle/7MpoqoZVrxRBHhLi7
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095525023 հեռախոսահամարով: