• Ակումբի նպատակը՝ 
  • ձևավորել և զարգացնել սաների մտավոր կարողությունները․
  • ձևավորել և զարգացնել սաների ինքնակազմակերպման և ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ․
  • զարգացնել սաների ուշադրությունը, երևակայությունը, կամքի ուժը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, հիշողությունը․
  • բացահայտել շախմատային օժտվածությամբ երեխաների․
  • ապահովել մասնակցություն որակավորման մրցաշարերի․
  • դառնալ կարգային շախմատիստ․


  •  
  • Ակումբի կրթական հիմնական խնդիրները՝
  • ծանոթացնել ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր թեմաների հետ․
  • զարգացնել ձեռք բերած գիտելիքները ուսումնական խաղերի ժամանակ․
  • սաների ինքնուրույն աշխատանքներին խթանել որպես ստեղծագործող անհատներ․
  • ստեղծել մրցակային դաշտ ուսումնական խաղերի ժամանակ․
  • ստեղծել սաների համար ներխմբային մրացաշարեր․
  • կազմակերպել ընկերական հանդիպումներ այլ դպրոցների երեխաների հետ․



  • Ակումբի ուսումնական գործընթացը սաներին հնարավորություն է ընձեռելու՝
  • ստացած գիտելիքները կիրառել խաղատախտակի առջև․
  • կիրառելով բոլոր մարտավարական հնարքները հասնել հաղթանակի․
  • ստացած պարտություններից կարողանալ ճիշտ վերլուծություններ կատարել․
  • կարողանալ մրցաշարերում լինել մրցանակակիրներ․
  • ձեռք բերել ուժեղ մրցակիցներ․


  • Արժեքային համակարգ՝
  • գիտակցի և արժևորի շախմատի դերը երևակայության տրամաբանական մտածողության, կամային որակների, դժվարին իրավիճակներում կողմնորոշվելու ու կարողությունների ձևավորման  և զարգացման գործում․
  • գնահատի արդարությունն ու ազնվությունը․
  • կարևորի ուշադիր և կենտրոնացված աշխատանքը․
  • գիտակցի համագործակցված աշխատանքի կարևորությունը․

  • Շախմատի մարզիչ՝ առաջին կարգային շախմատիստուհի՝
  • Նելլի Փիլոսյան