Երաժշտությունը արթնացնում է անհատի կենսառիթմը, իսկ երգչախումբը երեխաների համար ինքնաճանաչման մի վայր է։

Մանկական երգչախմբի հիմքում գեղագիտական դաստիարակությունն է և երգչախմբային արվեստին հաղորդակից լինելը։ Դեռևս մանկուց երաժշտությունը չպետք է միայն զվարճանքի, ժամանցի և հանգստի միջոց լինի, այն մարդուն վեհացնելու հատկություն ունի։ Խմբերգային արվեստը զարգացնում է սանի ինքնագնահատականը, լսելու կարողությունը, ձևավորում է խմբային մտածողություն, ամրապնդում սթրեսակայունությունը և կատարելագործում է սաների ստեղծարար մտածողությունը։

Երգչախմբի երգացանկը բազմաժանր է․  ազգային-ժողովրդական և արտասահմանյան երգացանկի օգտագործում, դասականից մինչև ջազ, բլյուզ, ռոքի կատարում։

Երգչախմբերը տարվա մեջ ներկայանում են հաշվետու համերգներով։

Երգչախումբը ղեկավարում է խմբավարը, որի գործունեությունը մեծ եռանդ ու անխնա ջանք է պահանջում, սեր և նվիրվածություն, իսկ խմբավարի ձեռքի յուրաքանչյուր շարժում ունի իր նշանակությունը  և  այդ շարժման մեջ  կա մեծ ներդրում, որպեսզի փոքրիկ երգիչները հասկանան՝ ինչպես կատարել երգը, որ համերգները անթերի անցնեն։

Երգչախմբերի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝

Մարիա Գալստյան