Խմբակի նպատակն է սաների մոտ ձևավորել Web ծրագրավորման վերաբերյալ գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան սաներին ստեղծել կայքեր՝ օգտագործելով HTML նշանագրման լեզուն, CSS ոճերի աստիճանական աղյուսակները և JavaScript ծրագրավորման լեզուն: Խմբակում ուսուցանվող ծրագիրը մշակվել է՝  սաներին  ծրագրավորման հիմունքներ ուսումնասիրելու նախապատրաստման համար։ Ծրագիրի շնորհիվ սաները կարող են զարգացնել ալգորիթմական մտածողությունը, տարբեր խնդիրների լուծման ալգորիթմների ներկայացման եղանակները։      Ժամանակակից քաղաքակիրթ հասարակության գոյությունը անհնարին է առանց Web տեխնոլոգիաների և այլ միջոցների օգտագործմամբ։ Այդ պատճառով խմբակը միտված է սովորողներին նշված ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով և գործնական հմտություններով ապահովելուն։ Տաթև Վարդանյան