Ֆրանսերենի ակումբի նպատակն է զարգացնել սաների բանավոր խոսք, հարստացնել բառապաշարը, զարգացնել սաների հաղորդակցակցական հմտությունները, ինչպես նաև ծանոթացնել ֆրանսիական մշակույթին:  Ակումբի խնդիրներն է ՝վեր հանել լեզվի ուսուցման ընթացքում առաջացած դժվարությունները, փորձել դրանք ներկայացնել մատչելի և պարզ ձևաչափով՝  հասանելի դարձնելով բոլորին։ Լեզվի ուսումնասիրությունը կատարվում է համապատասխան մեթոդական նյութերով,դասերի ընթացքում կատարվում են տարատեսակ խաղեր, լսողական առաջադրանքների և տեսանյութերի դիտումներ ՝ նպաստելով բանավոր խոսքի զարգացմանը: