Դիպլոմային ծրագրի մասին

Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը ավագ դպրոցի միջազգային կրթական ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան սովորողների համար:

Այսօր այն աշխարհի առաջադեմ նորարարական երկամյա կրթական ծրագրերից է, որն իրականացվում է ՄԲ ընդունված լեզուներից որևէ մեկով`անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, և ամփոփվում է ավարտական քննություններով:

Ծրագրի նպատակն է դաստիարակել և կրթել աշխարհաքաղաքացի` համակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներ կրող և դրանցով առաջնորդվող վառ անհատականություններ` խթանելով սովորողների` անձնային, մասնագիտական և ակադեմիական զարգացումն ու առաջընթացը:  

Դասավանդման մոտեցումներն ու կիրառվող տեխնոլոգիաները դրան հասնելու միջոցներն են, որոնք միտված են զարգացնելու մրցունակ ուսանողներ` պատրաստ դիմակայելու ժամանակի մարտահրավերներին: Աշխարհի 2000-ից ավելի առաջատար համալսարաններ առաջնահերթությունը տալիս են Դիպլոմային ծրագրի շրջանավարտներին, ճանաչում և ընդունում են ծրագրի վկայականը` հնարավորություն տալով սովորողներին ընդունվել բուհ առանց լրացուցիչ ընդունելության քննությունների:      ԴԾ ՁԵՌՆԱՐԿ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը նախատեսված է ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող սովորողների համար: Ուսման տևողությունը երկու տարի է և իրականացվում է անգլերենով (ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի որոշում): 

Դիպլոմային ծրագրի շրջանավարտները ՄԲԴԾ դիպլոմի հետ մեկտեղ կարող են ստանալ նաև ՀՀ պետական ատեստատ:


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները պետք է լրացնեն ընդունելության հայտը մինչև ս/թ օգոստոսի 15-ը ներառյալ:

 ՆԵՐԲԵՌՆԵԼ PDF 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիպլոմային ծրագրի ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով` ընդունելության քննությունների և հարցազրույցների հիման վրա:

ՆԵՐԲԵՌՆԵԼ PDF

ՔՆՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՁևԱՆՄՈՒՇ

Կից կարող եք տեսնել մաթեմատիկա առարկայի քննական տարբերակի ձևանմուշը:

 ՆԵՐԲԵՌՆԵԼ PDF  

ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Դիպլոմային ծրագրի դիմորդներին ներկայացվող չափորոշչային պահանջներ:

 ՆԵՐԲԵՌՆԵԼ PDF

Դիպլոմային ծրագիրը Ճեմարանում


Դիպլոմային ծրագրի կառուցվածքը

Դիպլոմային ծրագրի շրջանակում սովորողները ուսումնասիրում են վեց առարկաներ վեց տարբեր խմբերից, ինչպես նաև լրացնում են ԴԾ միջուկի երեք կարևոր բաղադրիչները:

Դիպլոմային ծրագրի սովորողները պետք է բոլոր առարկայական խմբերից ընտրեն մեկական առարկա,  որոնց ուսումնառությունը  խորքային գիտելիքներ և հասկացություններ են տալիս «լեզու և գրականություն», «անհատ և հասարակություն», «գիտություն» և «մաթեմատիկա» առարկայախմբերի  բնագավառում։

ԴԾ-ի  առարկաները դասավանդվում են երկու մակարդակներով՝ հենքային (ստանդարտ) և խորացված։ Յուրաքանչյուր սովորող նվազագույնը երեք, առավելագույնը չորս առարկա պետք է ուսումնասիրի խորքային մակարդակում (ընդ. 240 դասաժամ), իսկ մյուս առարկաները՝ հենքային (ստանդարտ, ընդ. 150 դասաժամ):

Դիպլոմային ծրագրի միջուկի երեք կարևոր բաղադրիչներն են` Ծավալուն էսսե (Extended Essay), Իմացության տեսություն (TOK) և Ստեղծարարությունգործողությունծառայություն (CAS):

Ստեղծարարությունգործողությունծառայություն (CAS). Այս արտաուսումնական միավորը նպատակ ունի օգնել սովորողներին ձևավորել ինքնությունը, դրսևորվել և զարգանալ՝ Միջազգային բակալավրիատի առաքելության սկզբունքների և սովորողի նկարագրին համապատասխան։ CAS-ը լրացնում է մարտահրավերներով լի ակադեմիական ծրագիրը, դարձնում է ավելի աբողջական՝ սովորողներին մղելով ակտիվ գործողությունների,  համագործակցության և ծառայության: Այն խթանում է ստեղծագործ մտածողությունը և ընդգծում` որպես հասարակության լիիրավ անդամ հանդես գալու կարևորությունը` ակադեմիական առարկաների ուսումնասիրությունը համատեղելով  տարատեսակ գործընթացներով: Երկու տարվա ընթացքում սովորողները պետք է լրացնեն CAS-ի 150 ժամաքանակ:

CAS ձեռնարկ

Փաստաթղթեր


Ակադեմիական ազնվության քաղաքականություն

Ընդունելության քաղաքականություն

Ներառականության քաղաքականություն

Լեզուների ուսուցման քաղաքականություն

Գնահատման քաղաքականություն

ԴԾ ընդհանուր կանոնակարգ