Հեղինակային ծրագրի նկարագիր

Ճեմարանի Ավագ դպրոցում (11-12-րդ դասարաններ) սովորողների կրթական գործընթացը հեղինակային ծրագրով կազմակերպվում է խորացված և հենքային ուսուցման ծրագրերով հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզու (անգլերեն, TOEFL, IELTS, ֆրանսերեն), մաթեմատիկա, SAT մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, ինֆորմատիկա, հասարակագիտություն, պատմություն, աշխարհագրություն, գծագրություն, գծանկար և կոմպոզիցիա, ֆիզկուլտուրա (վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս)։

Հեղինակային կրթական ծրագրում ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ համաֆինանսավորմամբ կամ վճարովի տեղերի համար։

Դիմորդը հանձնում է քննություններ հետևյալ առարկաներից՝

  • հայոց լեզու,
  • մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն),
  • ռուսերեն,
  • օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն),
  • ընտրում է կա՛մ բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), կա՛մ հասարակական գիտություններ (համաշխարհային պատմություն, հայոց պատմություն, աշխարհագրություն)՝ մեկ միասնական քննություն։


Դիմորդն ընդունվում է մրցույթով՝ ըստ քննության արդյունքների։

Ավագ դպրոցում սովորողի ուսումնական գործընթացը կազմակեպվում ՝ ըստ վերջինիս կարիքների և նախասիրությունների։ Սովորողները ուսումնական պլանի սահմանած ժամաքանակի սահմաններում իրավունք ունեն ընտրելու երեք խորացված առարկաներ։

Ավագ դպրոցում ընդունելության և ուսումնառության հետ կապված հարցերը կարգավորվում են՝ ըստ համապատասխան քաղաքականությունների։

Ավագ Դպրոցում ուսումնական գործընթացի անբաժան մաս են կազմում՝

  • Արտաուսումնական տարաբնույթ միջոցառումները ( հանդիպումներ անվանի մարդկանց հետ, դասընթացներ, սեմինարներ, այցելություններ  տարբեր մշակութային օջախներ, այցելություններ տարբեր կազմակերպություններ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով, թեմատիկ միջոցառումներ և այլն)
  • Կամավորական աշխատանքը, ծառայության համայնքային ծրագրերը
  • Սովորողների խորհուրդի գործունեությունը (յուրաքանչյուր տարի ձևավորվում է ավագ դպրոցի սովորողների խորհուրդ, և ժողովրդավարական սկզբունքներով ընտրվում են խորհրդի համանախագահներ: Խորհուրդը ակտիվորեն մասնակցում է ճեմարանական առօրյա գործունեության կազմակերպմանը, կազմակերպում է Շիրակացու պառլամենտ ամենամյա համաժողովը, որի ընթացքում բարձրացվում են ուսումնառությանը և ճեմարանական կյանքին վերաբերող բազմաբնույթ հարցեր, առաջարկում լուծման եղանակներ։)
  • Փոխանակման տարբեր ծրագրերը
  • Միջազգային կոնֆերանսներին մասնակցությունը
  • Բուհական խորհրդատվության ծառայությունը (սաները ստանում են մանրամսն տեղեկություններ Հայաստանի և արտասահմանյան տարբեր բուհերի մասին, խորհրդատվություն դրանց ընդունելության կարգերի վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն բուհեր դիմելու գործընթացում)


Փաստաթղթեր


Լեզուների ուսուցման քաղաքականություն

Գնահատման քաղաքականություն

Ներառական կրթության քաղաքականություն

Ընդունելության կարգ

Ակադեմիական ազնվության քաղաքականություն

Ավագ դպրոցի բուկլետ


Շրջանավարտներ 2021

110

Հայաստանյան բուհեր

50

Արտերկրի բուհեր

20

Կրթաթոշակ

13