ՀԻՊ - ՀՈՊ

Հիպ-հոպ կուլտուրան սկիզբ է առել ԱՄՆ-ում 70-ականներին և մեծ ճանաչում ձերք բերել ամբողջ աշխարհում: Հայաստանում երիտասարդները սկսել են հետաքրքրվել 1980-ականներին և մինչ այսօր մեծ ճանաչում է վայելում պատանիների և երիտասարդների շրջանում: Արդեն մի քանի տարի է,ինչ մեր դպրոցում գործում է հիպ-հոպ ի խմբակ: Խմբակի պարապմունքներին մասնակցում են դպրոցի առաջինից չորրորդ դասարանների սաները: Նրանք հաճույքով են հաճախում խմբակ , ուր պարուսույց Անիդա Աբգարյանը սովորեցնում է աշխույժ երաժշտությամբ ուղեկցող ռիթմիկ պարեր:Երախաները նաև սովորում են բարդ ակրոբատիկ էլեմենտներ, որոնք հետագայում օգտագործվում են բեմադրությունների մեջ: Պարը նրանց դարձնում է ավելի ճկուն, շարժվում է մարմնի յուրաքանչյուր մկան: Պարը յուրովի է հղկում երեխայի հոգին, դարձնում է այն հուզական և նուրբ: Պարը առողջություն է և ապրելակերպ: Միացեք մեզ պարենք միասին: