Շիրակացու ճեմարանում միջին դպրոցի ծրագիրը 10-16 տարեկան սովորողների համար է, որն սկսվում է 5-րդ դասարանից: Սա հետաքրքիր և նորարարական համընդհանուր կրթական ծրագիր է, որը ոչ միայն խստապահանջորեն է մոտենում սովորողի ուսումնառությանը, այլև կարևորում է անձնային այնպիսի հմտությունների զարգացումը, որոնք առանցքային դեր ունեն ողջ կյանքի ընթացքում սովորող դառնալու գործում: Սա սովորողակենտրոն ծրագիր է, որը կրթում է ինտելեկտուալ մտածողությամբ և հետքրքրասեր երիտասարդների՝ շեշտադրելով սանի սոցիալական, հուզակամային և կրթական կարիքները: ՄԴԾ-ի չափանիշները համապատասխանեցված են հայկական ազգային կրթական ծրագրի նպատակներին և պահանաջներին՝ նախապատրաստելով սաներին հետագայում բավարարելու և՛ ՄԲ դիպլոմային ծրագրի, և՛ ավագ դպրոցի հեղինակային ծրագրի պահանջները:
ՄԴԾ-ի մոդելի կենտրոնում սովորողն է, շեշտադրվում է ՄԲ սովորողի նկարագրի ձևավորումը և զարգացումը: ՄԴԾ-ի մոդելի գլխավոր բաղադրիչներն են.
● Հայեցակարգեր
● Համընդհանուր համատեքստեր
● Ուսումնառության մոտեցումներ (ՈւՈւՄ)
● Դասավանդման մոտեցումներ
● Գործողություն. Ծառայություն
● ՄԴԾ նախագծեր
● Միջազգային մտածողություն
● Առարկայական ութ խմբեր
Ուսուցումը և ուսումնառությունը հիմնված են հասկացությունների և հետազոտության վրա, որոնք ՄԲ ՄԴԾ-ի հիմնական հայեցակետերն են, և սաներին պատրաստում են ողջ կյանքի ընթացքում սովորելուն, և՛ անհատապես, և՛ ուրիշների հետ համագործակցությամբ աշխատելուն՝ հետազություն իրականացնելով, որոշակի գործողություններ մշակելով և վերլուծություններով: Հասկացությունները «ընդհանրական գաղափարներ» են, որոնք օգնում են սաներին խորացնելու իրենց ուսումնառությունը, կապ գտնելու տաբեր գիտակարգերի միջև, զուգահեռներ անցկացնելու թեմաների միջև և հասնելու ավելի խոր ըմբռնման՝ փաստերը պարզապես հիշելու փոխարեն: ՄԴԾ-ն յուրաքանչյուր առարկայի համար սահմանում է 16 առանցքային միջառարկայական հասկացություններ:
Համընդհանուր համատեքստերը սաների ուսումնառությունը տեղափոխում են իրական կյանք, հետազոտության համար տրամադրում են միջազգային մտածողություն զարգացնող սկզբնակետեր, որոնք խթանում են համընդհանուր ներգրավվածությունը և միջմշակութային հասկացության ըմբռնումը: Սաները լավագույնս սովորում են այն դեպքում, երբ գիտելիքի յուրացումը կառուցվում է նրանց փորձառության վրա և կապվում է իրական կյանքին: Համընդհանուր 6 համատեքստերը խթանում են տեղական, ազգային և համընդհանուր համայնքների, ինչպես նաև իրական կյանքին առնչվող խնդիրների վերծությունը. սա վերաբերում է 11-16 տարեկան սովորողներին.
• Անհատներ և հարաբերություններ
• Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ
• Անհատական և մշակութային դրսևորում
• Գիտական և տեխնիկական նորարարություն
• Գլոբալիզացիա և կայունություն
• Արդարություն և զարգացում
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ (ՈՒՄ) ՈւՄ-ի միջոցով սաները ուսուցման գործընթացում զարգացնում են որոշակի հմտություններ: Շիրակացու ճեմարանի ուսուցիչները կիրառում են Ուսումնառության մոտեցումները, որոնք սովորեցնում են սաներին՝ ինչպես քննադատորեն և ստեղծագործաբար մտածել, ինչպես հարց ձևակերպել և համագործակցել դասընկերների հետ: Ուսումնառության մոտեցումները (ՈւՈւՄ) ՄԴԾ-ի բոլոր բաղադրիչները միավորող օղակն են. դրանք օգնում են սաներին կառավարելու սեփական ուսումնառության գործընթացը: Նրանք հիմք են դառնում անհատական ուսումնառության, հետագա կրթության և դպրոցից դուրս՝ իրական կյանքում հաջողության հասնելու համար: Այս հմտությունների զարգացումն ու կիրառումը սաներին սովորեցնում են, թե ինչպես պետք է սովորել, աշխատել և գործել իմաստավորված՝ խորապես վերլուծելով իրավիճակները: Ուսումնառության մոտեցումների կիրառության շնորհիվ զարգանում են հետևյալ հմտությունները. • հաղորդակցում . հաղորդակցական հմտություններ • սոցիալական. համագործակցության հմտություններ • ինքնակառավարում/ինքնատիրապետում. կազմակերպվածություն, արդյունավետ գործունեություն և իրավիճակը վերլուծելու հմտություններ • հետազոտում. տեղեկատվական գրագիտության և մեդիա գրագիտության հմտություններ • մտածական. քննադատական և ստեղծագործական մտածողության հմտություններ
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են