ԻՏԱԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԱՍԸԹԱՑՆԵՐ
Հարգելի՛ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի սաներ, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարանին կից գործող հայ-իտալական մշակույթի կենտրոնը և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը կազմակերպում են իտալերեն լեզվի և մշակույթի դասընթացներ:
Փորձագետները հաշվարկել են, որ Իտալիայում ավելի քան 55 միլիոն բնակիչ խոսում է իտալերեն, իսկ աշխարհի այլ երկրներում շուրջ 65 միլիոն անձ տիրապետում է այս յուրօրինակ լեզվին: Նոր դարաշրջանի մարտահրավերներից է տիրապետել ժամանակակից դիզայնի և նորաձևության,խոհանոցի, կինոյի լեզվին, որը թույլ կտա ներթափանցել պատմության խորքերը:
Սովորի՛ր իտալերեն, բացահայտի՛ր և ծանոթացի՛ր Բել Պաէզեի արվեստին, մշակույթին, խոհանոցին, ներթափանցի՛ր իտալական իրականություն:
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են