Թե ինչպես լոլիկով ձվածեղը հայտնի դարձրեց Էդուարդին

29-06-21

«Ես շատ եմ սիրում խոհարարությունը, բայց առավել շատ ինձ դուր  է գալիս  ուտեստ պատրաստելու գործընթացը: Անգամ ամենափոքր թվացող գործերը, օրինակ՝ խմորեղեն  պատրաստելու ժամանակ հարիչը բռնելը ինձ համար  հաճելի գործընթաց  է»: Էդուարդ Կարապետյան, 7-րդ դասարան 

 

Ճեմարանական Էդուարդ Կարապետյանը նկարահանում է իր ամենասիրելի նախաճաշի՝ լոլիկով ձվածեղի պատրաստման ընթացքը, որն էլ մեծ արձագանք էր ստացել աշխարհահռչակ խոհարար Jamie Oliver-ի և իր որդու Buddy Oliver-ի սոցցանցերի մասնավոր խմբերում: Դրանք այնպիսի խմբեր են, որտեղ այլ ազգերի երեխաներ պատրաստում են իրենց նախընտրելի ուտեստները՝ ցույց տալով ազգային խոհանոցի յուրօրինակությունն ու մշակութային առանձնահատկությունները:

 

«Մայրիկս շատ էր նայում Jame Oliver-ին, ով փորձում է խրախուսել երեխաների և երիտասարդների՝ խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը։ Հենց այդտեղից էլ մայրիկս տեղեկացավ մրցույթի մասին և ես սկսեցի այդպես վլոգ վարել նրանց ինստագրամի CookingBuddies էջի համար»,- ասաց Էդուարդ Կարապետյանը:

 

Լոլիկով ձվածեղի հոլովակը նկարահանվել էր 2020թ օգոստոսին, պատերազմից առաջ և ուղարկվել նրանց: Որոշ ժամանակ անց  Jame Oliver-ի խոհարարական թիմից հաղորդագրություն ստացան այն մասին, որ շատ են հավանել Էդուարդի տեսանյութը և պատրաստվում են մի նյութ հրապարակել իր հոլովակի մասին: «Մեզ, բոլորիս համար այս հոլովակը շատ ավելի մեծ արժեք ունեցավ։ Մտածում էի հնարավոր 5000 դիտումի մասին, բայց արդյունքում՝ 750,000 դիտում եղավ։ Երկու հոլովակներս միասին հավաքել են ավելի քան 1,500,000 դիտում Instagram-ում: Երբ Jame Oliver-ի թիմից խնդրեցին  ևս մեկ հայկական ուտեստ պատրաստել, ես էլ ավելի ոգևորվեցի և հնարավորնս շուտ  սկսեցինք նկարահանել չամիչով փլավի պատրաստումը»։

Լոլիկով ձվածեղ https://www.instagram.com/p/CIm7R36oYsb/?fbclid=IwAR2xdt0ItdPa1FmDrgcADM4hwqLAu9d3fXPcVbPR2lkzukZMi0rD8Isg7-4 

 

«Այս հոլովակում շատ զվարճալի էր, որ երբ ես վերջում ներկայացնում եմ լավաշը, որով պետք է ուտեի լոլիկով ձվածեղը, այդ պահին Jamie-ն և Buddy-ն այնքան են զարմանում տեսնելով ամբողջական լավաշը, որ արձագանքում են՝ ասելով՝ «այս հացը կարծես բարձի երես լինի»։

 

Չամիչով փլավ  

 https://www.instagram.com/tv/CPn6YQvHarU/?utm_source=ig_web_copy_link 

Էդուարդի խոսքով այժմ շատ զբաղվածության և ժամանակի սղության պատճառով  այդքան էլ հաճախ չի պատրաստում, սակայն հավելեց, որ շատ է սիրում անակնկալներ անել:

 

«Վերջերս ծնողներիս ընկերները մեր տանն էին իրենց երկու տղաների հետ։ Մենք խոհանոցում նկատեցինք տարբեր բաղադրատոմսեր, որոնցով կարող էինք հատապտղային լիմոնադ պարտաստել։ Պատրաստեցինք և գեղեցիկ մատուցումով անակնկալ արեցինք մեր ծնողներին»:

 

Իսկ պատրաստած առաջին ճաշատեսակը եղել է տորթ հյուրերի համար. «Սկզբում մայրիկս օգնում էր, իսկ այժմ միայնակ կարողանում եմ պատրաստել ցանկացած ուտեստ:

 

«Լինում է նաև, որ շաբաթ-կիրակի օրերին ես և եղբայրս արթնանում ենք և մինչ մեր ծնողները քնած են, ես ընտանիքիս  համար նախաճաշ եմ պատրաստում: Երբ ունենում ենք հյուրեր, փորձում եմ հնարավորինս օգնել մայրիկիս, ինչն էլ ինձ հաճույք է պարգևում»,- ասաց Էդուարդը:

 

Ապագայի մասին խոսելիս, Էդուրադը նշեց, որ կցանկանար զբաղվել խոհարարությամբ, քանի որ ունի գաղափարներ մեր հայկական խոհանոցը դրսում հասանելի դարձնելու առումով։ Չբացառեց նաև, որ խոհարարությունը կարող է դառնալ իր ապագա մասնագիտությունը, և գուցե մի օր նա կունենա իր սեփական ռեստորանը։

 

Էդուարդը օրեր առաջ Jame Oliver-ի կողմից ստացել է փոքրիկ ծանրոց, խրախուսական նվերներ, ինչպես նաև շապիիկ և շնորհակալական նամակ:

 

 

 

 

 

 

Թե ինչպես լոլիկով ձվածեղը հայտնի դարձրեց Էդուարդին